Այս ամենը տեղի չէր ունենա, եթե Նիկոլ Փաշինյանի հերթական սադրանքը չլիներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Նարեկ Պարոնյանը։
«Մարդիկ գնացել էին ծաղկազարդի Սուրբ պատարագին մասնակցելու, իրենց համար մասնակցում էին պատարագին և Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խայտառակ պահվածք դրսևորեց, ուղղակի ներխուժեց եկեղեցի, բոլորին բրթելով, բոլորին մի կողմ քաշելով գնաց և ըստ էության սադրեց այս իրավիճակը և մենք պետք է փաստենք, որ այն, ինչ տեղի է ունենում շատ ամոթ է և երբ տղամարդը 50 տարեկան, առավել ևս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նման վերաբերմունք է դրսևորում, նրա նման սադրանքների է գնում, դա անընդունելի է և դա բացարձակապես կապ չունի որևիցե քաղաքական իրողությունների հետ։ Սա ընդամենը բարոյականության հարց է։ Առավել ևս հաշվի առնելով նաև, որ ներգրավված անձինք երեխաներ են, ովքեր բացարձակապես ոչ մի բան չեն արել և ընդամենը զոհ են գնացել Փաշինյանի հերթական մանիպուլյացիային և սադրանքին, ես պետք է ասեմ, որ բոլոր-բոլորը, բոլոր քաղաքական ուժերը, բոլոր հասարակական դերակատարները պետք է միանշանակ դատապարտեն այն ֆարսը, որը տեղի է ունենում այստեղ և պետք է իրենց ուժերի ներածին չափով պայքարեն, որպեսզի կալանք չտրվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց կյանքը, բիծ և հետք չմնա նրանց կենսագրության վրա։ Բոլորը պետք է շեշտեն, որ սա ընդամենը Փաշինյանի հերթական շոուն է, Փաշինյանի հերթական սադրանքն ա, որին մենք ականատես ենք եղել նախկինում և, ցավոք սրտի, քանի դեռ այս մարդիկ իշխանության են, մենք ականատես ենք լինելու մինչև վերջ, մինչև էս մարդկանց իշխանության մնալը»,- ասաց նա։
Մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի զորամասերից մեկում ինքնասպան եղած զինվորի դեպքից։ Գրում է ArmLur.am-ը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է...
«Ես կարծում եմ՝ «թքած ունենալու» մասին պետք չէ երբևէ խոսի որևէ մի՝ վերջին ութ տարվա պատասխանատվությունը կրող իշխանության ներկայացուցիչ։ Դուք հաշվի՛ առեք՝ մենք այս վերջին ութ տարիների ընթացքում մեր հայոց պատմության ամենածանր, ամենասև...
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի ողբերգական բախում է տեղի Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ...
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը։ Միջազգային...
Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն...