Ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի. Իշխան Սաղաթելյան

31 Մարտի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես ասում է․ «Օրեր առաջ վարչախմբի պարագլուխը հայտարարեց, որ մայիսին կազմակերպելու է զորահանդես։ Զորահանդեսն ինքնին կարևոր նշանակություն ունի, եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես քո ժողովրդի և բանակի մարտական ոգին բարձրացնելու համար, եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես թշնամուն ուղերձ հղելու, որ ունեմ բանակ, պատրաստվածություն, սպառազինություն և երբեք չհամարձակվեք հարձակվել։ Բայց ակնհայտ է, որ այս ռեժիմը, ով ամեն օր թշնամով վախեցնում է սեփական ժողովրդին, ով մի քանի անգամ բանակին չկրակելու հրահանգ է տվել, այս ռեժիմը այդ զորահանդեսը անում է այլ նպատակով, բացառապես սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ ևս խաբեն, մոլորեցնեն, թե իբր ձեր անվտանգությունն ապահովված է և հետո անեն այն, ինչ արել են մինչև հիմա։

Սրա օրինակները բազմաթիվ են։ Հիշեցնեմ 2019թ․, երբ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի հետ նստել էր ՍՈՒ-30-ի ղեկին և վստահեցնում էր՝ «ժողովուրդ ջան, մենք ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն և ձեր անվտանգությունն այլևս ապահովված է»։ Արդյունքում եղավ 44-օրյա պատերազմ, որի ժամանակ այդ ՍՈւ-երն այդպես էլ օդ չբարձրացան, որովհետև պարզվեց՝ հրթիռ չունեն։

Մեկ փաստ ևս․ պատերազմից հետո այս իշխանությունը որևէ զորավարժություն չի կազմակերպել, իսկ ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի, և ես վստահ եմ, որ սրանով չեն կարող կրկին խաբել մեր ժողովրդին, որովհետև այսօրվա ռեժիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեր անվտանգության թշնամին է, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թշնամին է, և դա նրանք ապացուցել են իրենց կառավարման տարիներով»։

Նմանատիպ նյութեր

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։...

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի և «ԿԱՄԱԶ»-ի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը վիրավորվել են, հաղորում է РБК-ն։ Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Վիրավորների թվում կա 10 երեխա: Ավելի ուշ հաղորդվեց, որ Ստավրոպոլում ավտովթարից տուժածներից մեկը...

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 675 զոհի...

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից: ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նշել, որ...

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։...