Գողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրաերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային

29 Մարտի, 2026

Այսօր՝ մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Վթարի փաստով Ա․ Շահնազարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունները։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են․ երեխան՝ 8 տարեկան, մայրը՝ 49 տարեկան։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային և դիտարկում է ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին...

Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան 

  «Վաղը՝ ժամը 16:00-ին, Վաղարշապատի՝ Էջմիածնի դատարանում տեղի է ունենալու մի անօրինակ բան։ Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին...

Հայաստանի Հանրապետությունում մեղադրանքները հարուցվում են քարոզչական նպատակներով․ Լևոն Քոչարյան

  «Պարոն Վարդևանյան, քննարկումների հիմնական մասը վերաբերում էր այստեղ քաղաքական հետապնդման ենթարկվող մարդկանց գործերին: Միայն այս դահլիճում բազմաթիվ նման մարդիկ կան ընդդիմադիր հատվածում, ճիշտ է, ու սա կարևոր է՝ այս հարցը քննարկելը,...

Վերանշանակումներ և ազատում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

Վերանշանակումներ և ազատում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում, իսկ Քրիստիննե Գրիգորյանը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում։ Մեկ այլ որոշմամբ՝ Արամ Հակոբյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի...