Եռացող տարածարշջանում ՀՀ-ին դնել պարկի մեջ ու բերանը կապող պարանի ծայրերը հանձնել Թուրքիային ու Ադրբեջանին՝ ուղղակի հանցագործություն է

25 Մարտի, 2026

Արձագանքս նախագահ Քոչարյանի կարևոր բանակցություններին․ կողմերն Աբխազական երկաթուղու վերաբացմանը, այո՛, որոշակիորեն մոտեցել էին 2003 թ-ին:
«Ներկայումս ամենաբարենպաստ պայմաններն են Աբխազական ճանապարհի շուրջ բանակացություններ սկսելու համար»․ այս մասին հայտարարեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքաստի 3-րդ թողրակմանը՝ անդրադառնալով ՀՀ-ի համար ամենառազմավարական նշանակության հարցերից մեկին՝ Աբխազական երկաթուղու բացմանը։
Ռ․ Քոչարյանը պատմեց 2003 թ․ իր մի հետաքրքիր նախաձեռնության մասին, երբ ինքը այդ հարցով բանակցել է Էդ․ Շևարդնաձեի և չճանաչված Աբխազիայի նախագահ Վլ․ Արձիմբայի հետ։
Իմ գիտական աշխատանքներում ես անդրադարձել եմ Աբխազական երկաթուղու ճակատագրին։ Նշեմ, որ նախագահ Քոչարյանի՝ նշված բանակցություններին զուգահեռ, կողմերն Աբխազական երկաթուղու վերաբացմանը, այո՛, որոշակիորեն մոտեցել էին 2003 թ.։ Նույն թվականի մարտի յոթին Սոչիում Վլադիմիր Պուտինը հանդիպեց Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի և Աբխազիայի գործադիր իշխանության ղեկավար Գենադի Գագուլիայի հետ։ Տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինի ու Էդուարդ Շևարդնաձեի կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ նախագահները նշել էին վրաց-աբխազական կարգավորման ոլորտում ջանքերի կենտրոնացման նպատակահարմարությունը այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են փախստականների և տեղահանվածների վերադարձը (առաջին հերթին Աբխազիայի Գալիի շրջան), Սոչի-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցության բացումը։ Երկու երկրների ղեկավարները նշել էին, որ Վրաստանի մայրաքաղաքի և Ռուսաստանի Սոչիի միջև տրանսպորտային կապի վերականգնումը պետք է ընթանա իրենց տները լքած վրացի և աբխազ բնակիչների՝ մշտական բնակության վայրեր, առաջին հերթին Գալիի շրջան վերադարձին զուգահեռ։
Այդուանդերձ, Սոչիի պայմանավորվածությունները չիրականացան․ մի քանի ամիս անց (2003 թ. նոյեմբեր) Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, և ի հայտ եկան բոլորովին այլ գործընթացներ։
Աբխազական երկաթուղու վերաբացման փորձեր էին նաև՝
— Սևծովյան երկաթուղիների միջազգային կոնսորցիումի ստեղծումը 2006 թվականին,
— Շվեյցարիայի միջնորդությամբ տեղի ունեցած երկարատև բանակցություններից հետո 2011 թ. նոյեմբերի 9-ին Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ստորագրած «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» երկկողմ համաձայնագիրը [բեռների մոնիտորինգն իրականացվելու էր շվեյցարական SGS (Société Générale de Surveillance SA) մասնավոր ընկերության միջոցով],
— 2012 թ. իշխանափոխությունից անմիջապես հետո՝ դեկտեմբերին, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի առաջին հանդիպումը և շուրջ մեկ տասնամյակ տևած Պրահյան բանակցությունները,
— 2020 թ․՝ 44-օրյայից հետո, ՌԴ-Վրաստան-ՀՀ տարանցիկ ուղիների վերաբացման ուղղությամբ ռուս-վրացական քննարկումները,
— 2022 թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի, Արևմուտքի կողմից ՌԴ-ին մեկուսացնելու փորձերի, սևծովյան ավազանում ստեղծված նոր իրադրության պայմաններում ՌԴ-ի ակտիվացրած քայլերն այլընտրանքային տարանցիկ ուղիների, հուսալի տրանսպորտային միջանքների որոնման ուղղությամբ։
— 2023 թ. փետրվարի 6-ին ՌԴ առևտրաարդյունաբերական պալատին կից ստեղծված Ռուս-վրացական գործարար խորհրդի շրջանակներում տեղի ունեցող քննարկումները և այլն։
Ուզում եմ հատուկ մեջբերել ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, Ռուս-վրացական գործարար խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոյի խոսքերը, ասված 2023 թ. սեպտեմբերի 19-ին Վլադիկավկազում տեղի ունեցած Ռուս-վրացական գործարար խորհրդի 4-րդ նիստի ամփոփմանը.
«Կա՛մ մենք կվերակենդանացնենք աբխազական ուղղությունը, կա՛մ նորը կգործարկենք, օրինակ՝ Ինգուշեթիայի միջոցով։ Բայց մենք ապագայում մեզ չենք տեսնում առանց երկաթուղային տրանսպորտի»։
Այսօրվա եռացող տարածարշջանում ՀՀ-ին դնել պարկի մեջ ու բերանը կապող պարանի ծայրերը հանձնել Թուրքիային ու Ադրբեջանին՝ ուղղակի հանցագործություն է։
Ուստի, ես չափազանց կարևորում եմ Ռոբերտ Քոչարյանի այս դիրքորոշումն ու մոտեցումը, որ այո՛, Վրաստանի իշխանությունների՝ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին չմիանալու, հավասարակշռված արտաքին քաղաքական ուղեգիծ որդեգրելու, ՌԴ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը մեծ կարևորություն տալու փաստերը լավագույն նախապայմաններն են ՀՀ-ին օդ ու ջրի նման հարկավոր Աբխազական երկաթուղու վերաբացման ուղղությամբ քննարկումները վերսկսելու համար։

Նմանատիպ նյութեր

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

COP17 համաժողովի շրջանակներում Երևանում հոկտեմբերի 16-ին կայացած Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որը կրում է «Երևանի հռչակագիր. գործել հանուն բնության» խորագիրը։ Հռչակագիրն ընդգծում է կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի...

Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային ազատել է պաշտոնից՝ նշանակումից հինգ օր անց

Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային ազատել է պաշտոնից՝ նշանակումից հինգ օր անց

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան պաշտոնից ազատվել է այդ պաշտոնում աշխատանքի անցնելուց մեկ շաբաթ էլ չանցած։ Դրա մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով երեք աղբյուրի։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ Զաքարիային կոչ է...

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում: Ալբանիայում շարունակվող առաջնության մրցումային հերթական օրը մինչև 23 տարեկանների ու 75 կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը (Վեդի)...

Պուտինը ցանկանում է վերջ դնել պшտերազմին․ Թրամփ

Պուտինը ցանկանում է վերջ դնել պшտերազմին․ Թրամփ

Պուտինը ցանկանում է վերջ դնել պատերազմին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես գիտեմ մանրամասները, հասկանո՞ւմ եք։ Եվ ինչ-որ պահի ես կհրապարակեմ այդ մանրամասները»,- հայտարարել է Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության...

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Վաչիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա...