Փաշինյանի հաշվարկը ճակատային «փոխհրաձգություն» հրահրելն է. Հակոբ Բադալյան

23 Մարտի, 2026

«Վարչապետ Փաշինյանը շարունակում է «ուժեղ տղերքի» վերաբերյալ նետվող իր «մարտահրավերները»: Նախօրեի սկանդալին հաջորդած առավոտյան Փաշինյանը կրկին անդրադառնում է այդ ոճին ու թեմային: Նպատակի առնվազն մի շերտը հասկանալի է՝ «փոխել ալիքը», որ առաջացրել է նախօրեի ամոթալի դրվագը»,-անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա ընդգծում է՝ սակայն, Փաշինյանի այս ոճն ու թեման ունեն թերեւս ավելի լայն մղում: Դրանցից մեկի մասին ես խոսել եմ օրեր առաջ՝ ցրել սեփական էլեկտորատի, սեփական թիմի, ու եվրոպական վերնախավի հնարավոր կասկածները:

«Մյուս ավելի լայն նպատակը՝ ներքաշել Սամվել Կարապետյանին ու ընդդիմադիր առաջատար ուժերին այսպես ասած ճակատային «լեզվակռվի» մեջ: Սա մոտավորապես նման է այն «մարտահրավերին» կամ «ձեռնոցին», որ Նիկոլ Փաշինյանը նետում էր նախկին նախագահներին՝ արցախյան թեմայով ուղիղ եթերում բանավիճելու մասով: Նախկին նախագահներից որեւէ մեկը չարդարացրեց նրա հաշվարկը, չվերցրեց «ձեռնոց-խայծը» եւ չհայտնվեց «թակարդում»: Եվ իհարկե խիստ տարօրինակ կլիներ, եթե նրանցից որեւէ մեկը դրսեւորեր այդ խայծը կուլ տալու միամտություն:

Այժմ ըստ էության Նիկոլ Փաշինյանը փորձում է նույն տրամաբանությունը, այլ տարբերակով, արդեն ներառելով նաեւ ընդդիմության ակնառու առաջատար ուժն առաջնորդող Սամվել Կարապետյանին: Կրկնեմ՝ հաշվարկը ճակատային «փոխհրաձգություն» հրահրելն է: Պետք է արձանագրել, որ այդտեղ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան քաղաքական «երկնակամարի» անգերազանցելի «աստղ» է: Այդ իմաստով, նա իհարկե ձգտում է ստեղծել իրավիճակ, խթանել, անգամ հրահրել իրավիճակ, որտեղ առավելագույնս կօգտագործի իր «գերազանցությունը»:

Առայժմ կարծես թե չի ստացվում: Ընդդիմադիր հիմնական ուժերի առաջնորդները ձեռնպահ են մնում նրա այդ հաշվարկն էլ արդարացնելուց: Արձագանքներ լինում են բնականաբար, որոնք սակայն ճակատային փոխհրաձգության տրամաբանության մեջ չեն: Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր առաջատար ուժերը շարունակում են ավելի շատ կենտրոնացած լինել հանրության հետ հաղորդակցության, քան Փաշինյանի հետ «փոխհրաձգության» վրա:

Նաեւ սա է ստեղծում այն նյարդային մթնոլորտը, որ ակնհայտորեն առկա է Նիկոլ Փաշինյանի վարքագծային արեալում»,-մանրամասնում է վերլուծաբանը։

Նմանատիպ նյութեր

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...