Պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը հրամցվում է իբրև իրենց բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ». Դանիելյան

23 Մարտի, 2026

«Շուրջ մեկ տարի անօրինակ շրջափակման արդյունքում հյուծված, այնուհետև լայնածավալ պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը, ցավոք, ներիշխանական հարթությամբ ի սկզբանե հետևողականորեն անտեսվում և հրամցվում է իբրև իրենց մշտական բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ»»,- նշել է Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով նախօրեին Երևանի մետրոպոլիտենում տեղի ուենացածին, երբ Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տվել և բղավել 1993թ․ Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա, արցախցիներին անվանել «փախածներ»։

Ըստ նրա, անտեսվում է անգամ այն անհերքելի փաստը, որ այդ անհավասար պատերազմում զոհվել են ոչ միայն դիմադրություն ցուցաբերած զինուժի 129 զինվոր, այլև խաղաղ բնակիչներ՝ կանայք, երեխաներ և ծերեր (տվյալները անուններով և զորամասերով հրապարակված են կայքերում): Ադրբեջանական կողմը, ըստ իրենց պաշտոնական հայտարարության՝ ունեցել է ավելի մեծ կորուստներ՝ 192 զոհ:

«Ինչ խոսք, «փախչելու» և դրան արհեստականորեն սոսնձված «Արցախի հարցը փակված համարելու» թեզերի հիմքում դրված ենթաթեզերն աչքի են ընկնում ներքին տրամաբանության իսպառ բացակայությամբ, սակայն դրանց անդրադառնալը դեռևս իմաստազուրկ է, ուղղակի դրանք խիստ արժեքավոր նյութ են հետագա զարգացումների համատեքստում: Ընդգծենք միայն, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու արգելքը խորը հակասության մեջ է ՄԱԿ-ի կանոնադրության և դրան համապատասխան պետության էությունը ամրագրող միջազգային պայմանագրերի հետ …»,- գրել է Գ.Դանիելյանը։

 

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...