Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում. «Հետք»

22 Մարտի, 2026

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2026թ. մարտի 20-ին բեկանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ կայացված վճիռը և «Օպելի» վարորդ Գրիգոր Իսկանդարյանի հայցը մերժել է։ Այս մասին գրել է Հետքը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2025թ. հուլիսի 4-ին, մասնակի բավարարել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։ Դատարանը վճռել էր, որ «համբալ» վիրավորական արտահայտության համար Ա. Ավինյանը պետք է վճարեր 250 հազ. դրամ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։

2024թ. դեկտեմբերի 26-ին «Օրագիր NEWS» լրատվական կայքի յութուբյան կայքում հրապարակվել է «Կարմիր գծերը պետք է 500 հազար սարքեն. հարցում» վերտառությամբ տեսանյութ: Լրագրողը հարման շրջանակում դիմել է նաև քաղաքապետի հորը։ Արմեն Ավինյանը, լրագրողի հարցին ի պատասխան, որ հակառակ դատարանի վճռի կարմիր գծերի արժեքը մնալու է 160.000 դրամ, պատասխանել է. «Պտի 500.000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե՝ ամեն իրա գեղի օպելով, և ավտոմեքենաները կոնստիտուցիոն իրավունքով չեն օժտված, գնացեք Իտալիա տեսեք, ավտոյի գին պտի մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն, ավտոյի գին տարին պիտի մուծեն՝ ավտոյից թանկ, որ կարենան մտնեն քաղաքի կենտրոն»:

Ըստ Գրիգոր Իսկանդարյանի՝ արատավորվել է իր պատիվը և արժանապատվությունը, քանի որ ունի «Օպել» մակնիշի մեքենա, որ բազմիցս երթևեկել է Երևան քաղաքի կենտրոնում, և Արմեն Ավինյանի կատարած արտահայտությամբ՝ յուրաքանչյուր ոք «համբալ» է, եթե ունի «Օպել» մակնիշի մեքենա, երթևեկում է Երևան քաղաքի կենտրոնում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...