«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»

21 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս Նիկոլ Փաշինյանը մեծագույն հպարտությամբ ազդարարել էր, թե մեկ ամսում ինքն ունեցել է մոտ 150 միլիոն դիտում, իսկ ավելի ստույգ՝ 148 միլիոն 800 հազար: Շա՞տ է դա, թե՞ քիչ, դժվար է գնահատել, որովհետև հասկանալի է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում շատ մեծ հետաքրքրությամբ կդիտեն, թե ինչպես է որևէ երկրի ղեկավար եթերում ուտում, կհետևեն նաև «ժիմ անելու» կամ «արհամարհել» բառը գրելու չելենջին (հատկապես, որ մի առիթով ինքն է սխալ գրել՝ «առ եմ համարում»):

Հասկանալի է, որ շատերը ծիծաղելու են, շատերն «իսպանական ամոթ» են զգալու, շատերը, մեղմ ասած, առանձնապես լավ չեն արտահայտվելու, բայց նայելու են: Այնպես որ, դիտումները բնական են: Հարցն այն է, թե որքանով է նորմալ, երբ երկրի ղեկավարը միակ բանը, որով հպարտանում է, սոցցանցային վիրուսային տեսանյութերի դիտումներն են:

Այդուամենայնիվ, որպեսզի ինչ-որ առումով չափելի լինի նշյալ թիվը, մենք ուսումնասիրեցինք, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի՝ մարտի 16-ին կայացած միջոցառման դիտումները: Պարզվեց, որ անցած 4 օրվա ընթացքում միջոցառման մասին ամբողջական տեսանյութերը դիտվել են մոտ 524 հազար անգամ, իսկ կարճ հոլովակները («ռիլեր»)՝ 13 մլն 727 հազար անգամ: Ընդ որում, նշենք, որ տեխնիկապես հնարավոր չէ դիտարկել բոլոր հարթակներն ու լրատվամիջոցները, ուստի ուսումնասիրել ենք ամենահիմնականները: Համադրելի՞ են այս թվերը: Երևի թե՝ այո:

Համեմատելի՞ են այս թվերը: Հազիվ թե: Քանի որ մի դեպքում գործ ունենք զուտ տիկտոկյան տրամաբանությամբ հետաքրքրության հետ, ինչպես մարդիկ կդիտեն որևէ շոու, բայց այդ դիտումները որևէ կերպ հազիվ թե ազդեն ընտրությունների վրա: Մյուս կողմից՝ գործ ունենք քաղաքական ուժի ընդամենը մի միջոցառման հետ, որտեղ ներկայացվել են հստակ ծրագրեր, եղել է ասելիք:

Այսինքն, այն, որ մեր հանրության մեջ նման հետաքրքրություն է ցուցաբերվել այս, այն էլ՝ քաղաքական միջոցառման նկատմամբ, խոսում է նրա մասին, որ կա սպասում, հետաքրքրություն, կա ակտիվություն, և իշխանությունների ջանքերը՝ սերմանել ապատիա հանրության շրջանում, որևէ օգուտ չեն տալիս: Սա կարող է նաև վկայել այն մասին, որ առաջիկա ընտրությունների մասնակցությունը բավական բարձր կլինի, ինչը ձեռնտու չէ իշխանություններին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 21․ 03․ 26

Նմանատիպ նյութեր

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Իրականում...