«Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան

18 Մարտի, 2026

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հերթական մահվան դեպքն է գրանցվել ՔԿՀ-ում։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում երեկ հայտնաբերվել է կալանավոր՝ կախված վիճակում։ Մի խումբ կալանավորներ և դատապարտյալներ հացադուլ են հայտարարել։
Սարսափելի վիճակագրության մասին բարձրաձայնում եմ ամիսներ շարունակ։ 2025 թվականին քրեակատարողական հիմնարկներում մահվան և ինքնասպանության դեպքերը կրկնապատկվել են։ Ավելացել են նաև ինքնավնասման դեպքերը։
Սա պայմանավորված է հիմնականում բժշկական օգնության ոչ պատշաճ իրականացմամբ։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող դատապարտյալները մատնված են անտարբերության։ Ամիսներ շարունակ ստիպված են սպասելու իրենց հերթին անգամ ծայրահեղ վիճակում գտնվողները։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջին ինքնասպանության համար ևս պատճառ է հանդիսացել առողջական խնդիրը։
Քրեակատարողական հիմնարկներում բարձիթողի իրավիճակի, տարրական պայմանների բացակայության, բժշկական ծառայության մատուցման և դեղորայքի տրամադրման հարցերի մասին բազմիցս բարձրաձայնել եմ Ազգային ժողովում, ուղարկել գրություններ պատկան մարմիններին, ներկայացրել իմ առաջարկները, հրավիրել քննարկումների։
Ինչպես տեսնում ենք, «ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի։ Չի նախատեսվում նաև համաներում։ Մինչդեռ, սա լինելու է մեր առաջնային քայլերից մեկը՝ իշխանափոխությունից անմիջապես հետո։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...