Իրանը զանգվածային հարձակում է սկսել Իսրայելի դեմ

18 Մարտի, 2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի տարածքին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանիի մահվան: Այս մասին փոխանցում է իրանական Press-TV-ն:

ԻՀՊԿ տվյալներով՝ Թել Ավիվի կենտրոնում խոցվել է ավելի քան 100 թիրախ, ներառյալ ռազմական և ուժային օբյեկտներ:

Կորպուսում ընդգծել են, որ հրթիռները հաղթահարել են Իսրայելի ՀՕՊ համակարգը առանց որևէ խոչընդոտի:

ԻՀՊԿ գնահատականներով՝ հարվածների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է հակառակորդի ավելի քան 230 զինծառայող:

Բացի Թել Ավիվից, հարձակման են ենթարկվել օբյեկտներ Երուսաղեմում, Հայֆայի նավահանգստում, Բեեր Շևայում և Նեգև անապատում: Միաժամանակ իրանական ուժերը հարվածներ են հասցրել Քաթարում, Բահրեյնում, ԱՄԷ-ում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին, նշել են գերատեսչությունում:

 

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...