«Եթե ԱՄՆ-ն չի կարողանում պաշտպանել սեփական ռազմաբազաները, ինչպե՞ս էր պաշտպանելու Հայաստանին». քաղաքագետ

17 Մարտի, 2026

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը գրում է. «Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր քարոզիչների այս թիմը մեզ հավաստիացնում, որ Թրամփը կպաշտպանի մեզ, կապահովի մեր անվտանգությունը, քանի որ մենք ունենք նրա WhatsApp-ի համարը։ Ներքևում Պարսից ծոցում ամերիկյան այն ռազմաբազաների քարտեզն է, որոնք ենթարկվել են Իրանի հարձակումներին։ ԱՄՆ-ն ռազմաբազաներ ունի իր դաշնակիցների տարածքում՝ Բահրեյնում, Քուվեյթում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Օմանում։ Էլ չենք խոսում ողջ տարածաշրջանով մեկ սփռված հյուպատոսությունների և դեսպանատների մասին։
Իսկ հիմա նայե՛ք տարածաշրջանի ամերիկյան բազաներին Իրանի հասցրած օդային հարվածների քարտեզին։ Եվ պատասխանե՛ք հարցին. եթե ԱՄՆ-ն չի կարողանում պաշտպանել սեփական ռազմաբազաներն ու իր պաշտոնական ռազմավարական դաշնակիցներին տարածաշրջանում, ապա ինչպե՞ս էր ԱՄՆ-ն պաշտպանելու Հայաստանին, որի հետ դաշնակցային պայմանագիր չունի, և որտեղ չկան ամերիկյան բազաներ։ Հը՞։
Եվ երկրորդ հարցը. եթե այս խմբակին հաջողվեր ամերիկյան օբյեկտներ կառուցել Զանգեզուրի միջանցքի տարածքում՝ հենց Իրանի սահմանին, որքա՞ն ժամանակ կանցներ, մինչև Իրանը հարվածեր մեր տարածքում գտնվող այդ օբյեկտներին։ Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը չէի՞ն ներքաշվի պատերազմի մեջ՝ պաշտպանելու իրենց Զանգեզուրի միջանցքը։
Արդյոք մեր տարածքում պատերազմ չէ՞ր սկսվի, և արդյոք այն չէ՞ր ավարտվի Հայաստանի՝ անվտանգության գոտիների բաժանմամբ,
ինչպես դա եղավ Սիրիայում և Լիբանանում։
Կարկանդակ ու եգիպտացորեն ուտելը, իհարկե, շատ հոյակապ է։ Բայց հնարավո՞ր է արդյոք ծամել ու միաժամանակ մտածել»։

Նմանատիպ նյութեր

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...