Պետական դատարանների միջամտությունն այս ոլորտին կրոնի ազատության իրավունքի խախտում է․ Ղամբարյան

17 Մարտի, 2026

Կարգալույծ հոգևորականների հայցերը վարույթ ընդունած և հայցի ապահովման միջոցներ կիրառած դատավորներին առաջարկում եմ նախ՝ կարդալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները, այդ թվում՝ Թուրքիայի դատարանի որոշման վերաբերյալ, այնուհետև՝ լսել Պոզներին: Միգուցե սա կօգնի նրանց կանխել այն վատ զգացողությունները, որոնք կարող են առաջանալ հասուն տարիքում հայելուն նայելիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

«1) «Համատեղ կարծիք Հայաստանի Հանրապետության՝ (․․․) «Հայաստանի Հանրապետության և Սուրբ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու միջև հարաբերությունների մասին» օրենքում փոփոխություններ (…) վերաբերյալ» (2011թ. հոկտեմբերի 14-15, CDL-AD(2011)028)

24-րդ պարբերություն.

«Ի լրումն, կրոնի կամ համոզմունքի դավանումը և ուսուցումը ներառում է կրոնական խմբերի կողմից իրենց հիմնական գործերը վարելուն անբաժանելի գործողություններ, ԻՆՉՊԻՍԻՔ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ և ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, կրոնական ճեմարաններ կամ դպրոցներ հիմնելու ազատությունը և կրոնական տեքստեր կամ հրատարակություններ պատրաստելու ու տարածելու ազատությունը»:

2)«Կարծիք Թուրքիայում կրոնական համայնքների իրավական կարգավիճակի և Ստամբուլի Ուղղափառ Պատրիարքարանի՝ «էկումենիկ» (տիեզերական) տիտղոսն օգտագործելու իրավունքի վերաբերյալ» (Ընդունման ամսաթիվ: 2010թ. մարտի 12-13, CDL-AD(2010)005)

24-րդ պարբերություն.

«Բացի այդ, կրոնի դավանումը և ուսուցումը ներառում է կրոնական խմբերի կողմից իրենց հիմնական գործերը վարելուն անբաժանելի գործողություններ, ինչպիսիք են իրենց կրոնական առաջնորդներին, քահանաներին և ուսուցիչներին ընտրելու ազատությունը, կրոնական ճեմարաններ կամ դպրոցներ հիմնելու ազատությունը և կրոնական տեքստեր կամ հրատարակություններ պատրաստելու և տարածելու ազատությունը»:
88-րդ պարբերություն.

«Հոգևորականների կարգավիճակի, նրանց ընտրության և կրթության պայմանների վերաբերյալ որոշումները կարող են դիտարկվել որպես միջամտություն»:

92-րդ պարբերություն.

«Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի 2007 թվականի վճռին, Հանձնաժողովը կարծում է, որ ոչ մի աշխարհիկ դատարան իրավասություն չունի որոշելու, թե արդյոք կրոնական առաջնորդը «տիեզերական (էկումենիկ)» է, թե ոչ: Պատրիարքարանը դատարանի վճռի արդյունքում ոչ ավել, ոչ պակաս դառնում է տիեզերական: Սակայն վճիռը մտահոգիչ է այն առումով, որ ազգային դատարանն իրավասու է համարում իրեն միջամտելու կրոնական առաջնորդի ներքին եկեղեցական կարգավիճակին, ինչը հեշտությամբ կարող է հանգեցնել ՄԻԵԿ 9-րդ հոդվածի խախտման»:

Ներկայացնենք այս գործը որոշակի մանրամասնությամբ.

2007 թվականին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը (case no. 2005/10694, judgment of 2007 by the Court of Cassation, 4th Penal Chamber) քննել է Ստամբուլի Հունական Ուղղափառ Պատրիարքարանի (Բարդուղիմեոս Ա-ի գլխավորությամբ) և բուլղարացի քահանա Կոնստանտին Կոստովի միջև վեճը:

Պատրիարքարանը կարգազանցության համար ազատել էր քահանա Կոստովին եկեղեցական պաշտոնից, այն բանի համար, որ նա ՀՐԱԺԱՐՎԵԼ ԷՐ ՊԱՏԱՐԱԳԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՇԱՏԱԿԵԼ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ (ինչը կանոնական պահանջ է) և ցանկանում էր պատարագը մատուցել հունարենի փոխարեն բուլղարերեն:

Քահանան կամ նրա կողմնակիցները (Բուլղարական եկեղեցական հիմնադրամը) դիմել են Թուրքիայի դատարան՝ պնդելով, որ Պատրիարքարանի կողմից իր ազատումը ապօրինի է:

Թուրքիայի վճռաբեկ դատարանն արդարացրել է Պատրիարք Բարդուղիմեոսին և մյուս բարձրաստիճան հոգևորականներին` եզրակացնելով, որ ազատման ակտը չի խախտել քահանա Կոստովի կրոնի ազատության իրավունքը (աղբյուրը՝ https://english.pravda.ru/news/world/94061-orth_istanbul/, https://oikoumene.org/…/world-and-european-ecumenical…):

Վենետիկի հանձնաժողովի գնահատմամբ, գլխավոր խնդիրը ոչ թե տվյալ վճռի եզրահանգումն է (որն, ի դեպ, արդարացրել է Պատրիարքին), այլ այն, որ դատարանն իրեն իրավասու է համարել քննելու և գնահատելու զուտ եկեղեցական հիերարխիայի կամ վարդապետական հարցեր: Հենց այս նախադեպն է վտանգավոր, քանի որ այն բացում է պետական միջամտության ճանապարհը դեպի եկեղեցու ներքին կյանք:

Ընդհանուր ամփոփում

1)Ինչպես Հայաստանի (CDL-AD(2011)028, պարբ. 24), այնպես էլ Թուրքիայի (CDL-AD(2010)005, պարբ. 24) վերաբերյալ կարծիքներում Վենետիկի հանձնաժողովը միանշանակ նշում է, որ կրոնական առաջնորդներին ընտրելու ազատությունը կրոնի ազատության անբաժանելի մասն է:

2)Պետական դատարանների միջամտությունն այս ոլորտին կրոնի ազատության իրավունքի խախտում է:

Այսպիսով, եթե ՀՀ դատարանները վարույթ են ընդունում կարգալույծ հոգևորականների հայցերը, որոնք վիճարկում են Եկեղեցու ներքին որոշումները, կամ կիրառում են հայցի ապահովման միջոցներ, որոնք միջամտում են եկեղեցական կառույցի գործունեությանը, ապա դրանք ուղղակիորեն հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից մշակված և վերը նշված եվրոպական չափանիշներին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...