Հանուն ուժեղ և անկախ Հայաստանի. Մեր նպատակը հաղթանակն է․ Ռոբերտ Քոչարյան

16 Մարտի, 2026

Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է: Վստահ եմ, որ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել իշխանության իրենց գալու հենց առաջին օրերից, և չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն: Ի դեպ, սրանով էլ եմ տարբերվում այլ վարչապետի թեկնածուներից, բայց դա բավարար չէ: Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը և ովքեր այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը:

Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի տարօրինակ ժամանակահատվածում, երբ փորձում են մեզ համոզել, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, որը մեզ հետ է քաշում, այլ ոչ թե հենարան՝ առաջ շարժվելու համար, որ հայրենասիրությունը հնացած հասկացություն է, որը վնասակար է հայի ստամոքսի համար, որ ինքնությունը մեր էության մաս չէ, այլ սեզոնային մոդա է, որը կարելի է տարին մի քանի անգամ փոխել։ Այս վտանգավոր անհեթեթություններին մենք ասում ենք՝ ո՛չ։

«Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, մեր պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են՝ ժամանակակից և հզոր պետություն կառուցելու համար։

Այսօր աշխարհը վերածվել է քաոսի, համաշխարհային կարգը փլուզվել է, իսկ նորը դեռ չի ձևավորվել: Ամենայն հավանականությամբ ջունգլիների օրենքը որոշ ժամանակ կլինի համաշխարհային նոր կարգ: Այդ պայմաններում անվտանգությունը առաջիկա տարիներին մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը: Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի և մերժի մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու տարբերակը: Հիշեցնեմ, որ հենց այդ մոտեցումն ապահովվեց Հայաստանի ամենախաղ տարիները իմ նախագահության օրոք:

Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովվել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ:

Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «պապայիս արև» մոդելի վրա, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա: Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ իրավունքի ուժը աշխարհում փոխարինվել է ուժի իրավունքով»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ տուժածներ չկան

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Ժամը 15:40-ի սահմաններում Դավiթ Բեկի փողոցում ժողովրդին հայտնի Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «Toyota Camry», «Nissan», «Mitsubishi», «Tesla», «Opel» և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։...

ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. Ռահիմ Սաֆավի

ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. Ռահիմ Սաֆավի

Հակառակ հայկական կողմի պնդումների՝ մենք Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ նախնական պայմանավորվածություն չենք ձեռք բերել, հայտարարել է գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները, հաղորդում է Sepah...

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրինությանը հայտնել են, որ այլևս արգելվում է...

Ռուսաստանը նշել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերսկսման պայմանները

Ռուսաստանը նշել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերսկսման պայմանները

Ռուսաստանը նշել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերսկսման պայմանները։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ մատակարարումները կարող են վերսկսվել, եթե ապահովվի արտադրանքի անվտանգությունը, վերահսկվեն թունաքիմիկատները, հայ...

Ժողովո՛ւրդ, քաշելու են մեզ, մեզ երաշխիք ա պետք․ Նարեկ Կարապետյան

  «Ժողովո՛ւրդ, քաշելու են մեզ, մեզ երաշխիք ա պետք։ Մենք հասնելու ենք մեր տարածքային ամբողջականության երաշխիքին, մենք չենք վստահելու Ադրբեջանի նախագահին, մի համոզեք մեր ժողովրդին։ Մեզ երաշխիքներ են պետք, դա է մեր մոտեցումն ու...