Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան

11 Մարտի, 2026

Որոշ հոգևորականներ փորձում են խանգարել խաղաղությանը, Եվրոպական խորհրդարանում ասում է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Իհարկե կարող են լինել եվրոպացիներ, որոնք գլուխը կտմբտմբացնեն՝ «տես է, ու դրանք հոգեւորական ե՞ն կոչվում, որ դեմ են խաղաղությանը»: Որոշ եվրոպացիներ էլ իհարկե խորամանկ կժպտան, ինչպես օրինակ ոչ անհայտ Միշելը, Պլատինին չէ, Շարլը:

Չէ՞ որ նա գիտե, որ Հայաստանում ոչ մի հոգեւորական էլ չի սպառնում խաղաղությանը: Ով, եթե ոչ Միշելը գիտե, որ խաղաղության սպառնալիքը Ադրբեջանն է: Չէ՞ որ նրա հովանու ներքո է ծավալվել գործընթացը, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանին փորձ է արվել համոզել կամ բացատրել՝ «որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, ավելի լավ է գլուխ չդնել հետը, համաձայնել, ինչ ասում է, ու լավ կլինի»: Եվ այդ փորձը իհարկե հաջողվել է: Ու իսկապես լավ է եղել, գործնականում բոլորի, այդ թվում Փաշինյանի համար, Հայաստանից բացի:

Բայց հարց է առաջանում, Նիկոլ Փաշինյանն ինչու՞ է Եվրոպայի խորհրդարանում բողոքում «որոշ հոգեւորականներից»: Ինչպե՞ս կարող են մի քանի հոգեւորականը լինել Հայաստանից, Ադրբեջանից, տո՝ Թրամպից էլ ուժեղ: Եթե կա Թրամպի անունը, մի քանի հոգեւորականն ի՞նչ պետք է անի այդտեղ:

Կարող է շատերի համար պատասխան լինել այն, որ Եվրոպայում նրան նախատում են եկեղեցու դեմ քայլերի համար, դրա համար էլ նա արդարանում է: Ներեցեք, բայց կարծում եմ դա ծիծաղելի պատասխան է: Եվրոպայում գուցե լինեն մարդիկ, որ դժգոհ են, բայց Եվրոպան քաղաքական իմաստով՝ եվրոպական քաղաքականության իմաստով, պետական քաղաքականությունների իմաստով ոչ միայն դժգոհ չեն, այլ թերեւս՝ միանգամայն գոհ: Ի վերջո, Հայ Առաքելական եկեղեցին շոշփելի միավոր է համաշխարհային դավանական քարտեզի վրա, հետեւաբար՝ գուցե այլ ավելի խոշոր եկեղեցիների համեմատ ոչ շատ յուղոտ, բայց համեղ պատառ:

Նիկոլ Փաշինյանը եվրոպական խորհրդարանում հավաստիացնում է, որ ինքը շարունակում է հետեւողական լինել այդ պատառը համաշխարհային ճաշացանկում դնելու հարցում:

ԵՄ նախընտրական աջակցությունը «թանկ հաճույք» է, իսկ ախորժակը՝ բավականին մեծ:

Հ.Գ. մեկնաբանության դաշտը փակում եմ, անսալով մի լավ բարեկամի հորդորին: Չի կարելի տարածք տալ «լվացված ուղեղներին», դա վտանգավոր է հանրային առողջությանը: Իհարկե այդպես սահմանափակվում է նաեւ նորմալ մարդկանց տեսակետ, այդ թվում իհարկե անհամաձայնություն հայտնելու հնարավորությունը, բայց կարծում եմ նրանք կհամաձայնեն, որ հանրային առողջությունը վեր է այդ մի հնարավորությունից»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...