Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»

10 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում չափազանց ակնհայտ է գործող իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի որոշակի պասիվությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմում։ Ավելին, Փաշինյանը մասնակցում է պատարագների, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը չեն զեղչում, թեպետ շաբաթներ առաջ հայտարարել էր, թե իր համար դա սկզբունքային հարց է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանի այս «պաուզայի» գործում բավականին մեծ է եղել ոչ միայն նախընտրական «տրամաբանությունը», այլ նաև IRI-ի՝ օրերս հրապարակած հարցումը, որի արդյունքներին փաշինյանական իշխանությունն ավելի վաղ էր ծանոթացել։ Մասնավորապես, 2026 թվականի փետրվարին անցկացված հարցման արդյունքներով հարցվածների 61 տոկոսը գոհունակություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուց։ Ընդ որում, 2025 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 58 տոկոս։ Սա վկայում է, որ գործող իշխանությունների հակաեկեղեցական արշավը, հոգևորականների դեմ իրավապահ «գործիքակազմի» կիրառումն ու այլ ճնշումները Փաշինյանի ցանկալի արդյունքները չեն տալիս, նույնիսկ՝ ընդհակառակը։

Մեր ունեցած տեղեկություններով, սա չի նշանակում, որ Փաշինյանը դադարեցրել է հակաեկեղեցական արշավը: Հակառակը, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա անցել են «տակից» գործելուն, մասնավորաբար ՀԱԵ ֆինանսական շարժերին հետևելով, «կեղտեր» գտնելով, մի խոսքով, շոշափելի «դոսյեներ» հավաքելով, որպեսզի պետք եղած ժամանակ նոր ուժով հարձակվեն Եկեղեցու վրա։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...