Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»

10 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանն ու յուր քպականները, «ներկուսակցական քարոզի» անվան ներքո, իրականում զբաղված են ամենաիսկական նախընտրական քարոզարշավով: Հընթացս նկատենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ժամանակացույցը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մայիսի 8-ին և ավարտվում է հունիսի 5-ին ժամը 24:00-ին: Ու վերջ:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախընտրական քարոզչություն սկսել են իրականացնել մայիսի 8-ից երկու ամիս առաջ՝ այս ամսվա սկզբից: Սա իրավաբանները և քաղաքական շատ գործիչներ համարում են օրենքի կոպտագույն խախտում:

Բայց դա միայն խնդրի մի կողմն է: Այս քարոզարշավի ընթացքում, կարելի է ասել՝ ուղիղ եթերում, բոլորը տեսնում են վարչական ռեսուրսի հստակ չարաշահում, ի լրումն՝ Փաշինյանի կողմից իր վարչապետական լիազորությունների չարաշահում և վերազանցում: Ասենք՝ մի տեղ հանձնարարում է կոնկրետ անձի չնշանակել մանկապարտեզի վարիչ, ինչը դուրս է վարչապետի իրավասությունների շրջանակից, մեկ այլ տեղ «դաբրո» է տալիս խոշորացված համայնքի ղեկավարին՝ բնակավայրի ղեկավար նշանակելու, ինչը ևս իր լիազորությունների մեջ չի մտնում: Գումարած՝ տարաբնույթ խոստումներ է տալիս:

Եթե նա որպես ՔՊ վարչության նախագահ է հանդես գալիս, ապա ինչո՞ւ է ներկայանում վարչապետի «կոստյումով»: Եթե զուտ ներկուսակցական այց է, ինչո՞ւ է հանդիպումներ ունենում այլ քաղաքացիների հետ՝ էլի վարչապետական «կոստյումով»: Եթե վարչապետի այց է մարզեր, ապա ինչո՞ւ հենց հիմա, կամ՝ ինչո՞ւ ներկուսակցական քարոզչության քողի ներքո և 50 քպականների հետ: Մի խոսքով, այս բոլոր հակասականությունները վկայում են մի բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը բուն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից երկու ամիս առաջ քարոզարշավի է դուրս եկել: Ընդ որում, դրա ապահովման համար, ի դեպ, ներգրավվում են ոստիկանական ուժեր, այլ պետական մարմինների, ՏԻՄ-երի աշխատակիցներ ու անձնակազմեր: Ու դա օրենքո՞վ է: Եթե այլ քաղաքական ուժեր ևս դուրս գան «ներկուսակցական քարոզչության», իրավապահներն ու պետական այլ մարմինները նույն կերպ աջակցելո՞ւ են: Թե՞ հակառակը…

Հ.Գ.- Ի դեպ, նշենք, որ որոշ բնակավայրերում փողոցներում արդեն կախված են ՔՊ-ի քարոզչական պաստառները: Թե ինչ գումարներով, ում հաշվին, առավել ևս՝ ինչու, դեռ կանդրադառնանք:

Նմանատիպ նյութեր

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում.  լրագրող

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում (կամ, առերևույթ յուրացնում) սեփական փիառի համար տարբեր անիմաստ միջոցառումների միջոցով։ Բայց էդ փողը օդից չի։ Էդ ամենը քաղաքացիների գրպանից ա։ Ու հետո պարզվում ա, որ պետք...

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1–ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է...

Տասը տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան 

  «44-օրյա պատերազմի մասին ես ամենատարբեր հարթակներում հինգ տարի անընդհատ խոսել եմ դրա մասին։ Այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել։ Այսինքն՝ որևէ թեմա ես ավելի շատ չեմ խոսել՝ սկսած Քննիչ հանձնաժողովից, էլ չեմ ասում՝ Ազգային...

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

NEWS.am–ի տեղեկություններով, մայիսի 14–ին Երասխի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը ոստիկանություն հաղորդում է տվել, որ 8–րդ դասարանի աշակերտուհիներից մեկի հայրը՝ Զոհրապը, դասի ժամին մուտք է գործել դասարան, ապտակել աղջկա համադասարանցիներից մեկին և դրսևորել ագրեսիվ...

Եթե մարդու տունը 3 տարի առաջ 50 000 դոլար էր, հիմա 100 է. նա կրկնակի հարստացել է. Նիկոլ Փաշինյան

«Չեմ ուզում թաքցնել՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ես նամակներ եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ասում են, որ վարձակալության վճարները բարձրացել են և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, դա մեզ համար զուտ սոցիալական առումով մտահոգիչ ենք համարում,...