Երիտասարդ ամուսինները թմրամիջոցի փաթեթներ են տեղադրել Երևանում

6 Մարտի, 2026

ՆԳՆ-ից հայտնում են.

«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Դիլիջանի և Աշտարակի բնակիչ երկու երիտասարդ, երկուսն էլ 23 տարեկան, ձեռք են բերում խոշոր չափի թմրամիջոցներ և մանր չափաբաժիններով տեղադրելու միջոցով իրացնում։

Ստուգումներից հետո քրեական ոստիկանները փետրվարի 8-ի երեկոյան մայրաքաղաքի Արարատյան և Շիրակի փողոցներում կանգնեցրել են նրանց վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան։ Սակայն երիտասարդները դիմել են փախուստի՝ հետապնդման ընթացքում թողնելով մեքենան։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Փետրվարի 23-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 100 գրամից ավելի մեթամֆետամին և մարիխուանայով 28 փաթեթ՝ ընդհանուր 52 գրամ քաշով։ Փետրվարի 26-ին դիլիջանցին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալն իրացրին փետրվարի 22-ին։ Ժամը 12։20-ին Շիրազի փողոցում ձերբակալվեցին և վարչություն տեղափոխվեցին մայրաքաղաքի Չեխովի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ու նրա 23-ամյա կինը։

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 7 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նույն պարունակությամբ 10 փաթեթ էլ հայտնաբերվեց կնոջ խուզարկությամբ։ Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը մոտ 40 գրամ էր։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տարբեր վայրերում հայտնաբերվեց արդեն տեղադրված ևս 5 փաթեթ։

Ամուսինների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը՝ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին՝ գիշերվա ժամը 2-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 30 և 28 տարեկան երկու տղամարդու։

28-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել են։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C,- հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:...

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...