Գործ ունենք քրդական գործոնը պատերազմի ժամանակ Իրանի դեմ աշխատեցնելու ծրագրի հետ․ իրանագետ

5 Մարտի, 2026

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Այսօր իրանական և քրդական աղբյուրները հերքեցին երեկ երեկոյան ամերիկյան «Fox News»-ի տարածած այն տեղեկությունը, թե իրանական քրդերի զինյալներն Իրաքի տարածքից ցամաքային գործողություն են սկսել Իրանի դեմ։

Մինչ այդ էլ Հյուսիային Իրաքի քրդական ինքնավարության «Rudaw» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը խոսել է «Իրանի Քրդստանի դեմոկրատական կուսակցության» գլխավոր քարտուղար Հիջրիի հետ։

Բրիտանական «BBC»-ի պարսկերենով ծառայության եթերում լրագրողի երկու անգամ հնչեցրած հարցին ի պատասխան, այդ կուսակցության խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց նշված լուրը։

Իրանի վրա հարձակումից օրեր առաջ այս երկրի տարածքից սերող հինգ քրդական վտսրսնդի կուսակցություներ, որոնցից առնվազն երկուսը զինված ջոկատներ և ճամբարներ ունեն Իրաքյան Քրդստանի տարածքում, ստեղծել էին դաշինք, որին օրերս միացավ նման վեցերորդ քրդական կուսակցությունը։

Ոչ մի կասկած չկա, որ գործ ունենք քրդական գործոնը պատերազմի ժամանակ Իրանի դեմ աշխատեցնելու ծրագրի հետ, հարց է սակայն, թե որքանո՞վ այն կաշխատի»։

Նմանատիպ նյութեր

Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»

Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցված տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Խոսքը Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ականներին իրավագիտության ոլորտում...

Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»

Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում հստակ քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու հետագա քայլերի հարցը։ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները մտադիր են տարբեր իրավական և քաղաքական մեխանիզմներով...

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը 1 ամսով կալանավորվել է։ Կալանքի միջնորդությունը քննվել է երեկ երեկոյան՝ 21:30-ին, կեսգիշերն անց՝ հրապարակվել է վճիռը։ Հիշեցնենք՝ երեկ առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական...

Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի․ «Ժողովուրդ»

Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի...

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.   Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր առաջին այցին է նախապատրաստվում այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 14—16-ը նա խորհրդարանական պատվիրակության հետ կմեկնի Հռոմ` մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ռուբինյանի...