ԱՄՆ-ն հաղթում է Իրանին, և ամեն ինչ «դեռ նոր է սկսվում»․ Պենտագոնի ղեկավար

4 Մարտի, 2026

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածների «ավելի շատ ու ավելի մեծ ալիքներ» են գալիս, և ամեն ինչ դեռ առջևում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք դեռ նոր ենք սկսում», – ասել է Պենտագոնի ղեկավարը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն հաղթում է պատերազմում, և որ տարածաշրջան են ժամանում նոր ուժեր։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները բավարար չափով հակաօդային պաշտպանության համակարգեր ունեն։

«Մենք կարող ենք հեշտությամբ շարունակել այս պայքարն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կօգտագործի անսահմանափակ քանակությամբ գրավիտացիոն ռումբեր։

Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ն և Իսրայելը մինչև մեկ շաբաթվա ընթացքում «կունենան Իրանի երկնքի լիակատար վերահսկողություն»։

«Սա երբեք էլ միտված չէր լինել արդար կռիվ, և սա արդար կռիվ չէ։ Մենք նրանց հարվածում ենք, մինչ նրանք ընկած են», – ասել է նախարարը։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...