Ապշահար մի նայեք, այդ ուխտը ձեր դռանը չոքելու է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին

4 Մարտի, 2026

«Պատահական չէ, որ աս ընտրությունների տարվան տարում իշխանությունը պետք է գործադրի իր ողջ գործիքակազմը, որպեսզի շարունակի մեղադրել նախկիններին, իսկ իրենք իբրև մաքուր ձեռքերով իշխանություն, ոչ մի բանի մասին տեղեկություն չունեն և ապշահար լսում են ու սկսում են դատապարտել նախկինների կատարած հանցագործությունները: Մի իշխանություն, որ արդեն ութ տարի իշխանության է, մի իշխանություն, որը այս ութ տարիների ընթացքում որևէ ազգային, պետական մակարդակով դրական շոշափելի արդյունք ցույց չի տվել, բայց տեմպով, հետևողականորեն փորձում է նախկիններին վերագրել դարի հանցագործությունները և ոչ ավել, ոչ պակաս՝ օգտագործվում են բառապաշարներ, իմ կարծիքով՝ նույնիսկ դաստիարակությունից էլ դուրս բառապաշարներ, որոնք ուղղակի անթույլատրելի են, հատկապես այս ամբիոնից երբ որ հնչեցվում են։ Էլ գող, էլ ավազակ, էլ ի՜նչ բառեր։ Սա այն դեպքում, երբ որ այդ նշված դեպքերի վրա ոչ միայն որևէ դատական ակտ չկա, այլ նույնիսկ այդ ապացույցների 80- 90%-ը հետագայում պարզվում է, որ ընդհանրապես առնչություն չունի այդ նկարագրված արարքների հետ»,- ԱԺ ամբիոնից ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ մինասյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան զեկույցին։

Պատգամավորի ելույթը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով

Դատարանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին, պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով: Այս մասին հայտնեց է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նրա խոսքով, դատական նիստից հետո տիկին Մանուկյանը...

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը

Չորեքշաբթի` սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում  տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ...

Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևի նկարած քարտեզը. 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն Ալիևին հարց էր ուղղել․ «Կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը...

Բաշխվել են ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները․ ԿԸՀ

Բաշխվել են ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները․ ԿԸՀ

2026 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում...

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ինքը և ևս 18 հայ բանտարկյալներ զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից, բժշկական հետազոտություններից և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից, գրում է Human Rights Watch-ը։ Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց...