Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը «չեզոքացվել է» ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Միջերկրականի արևելյան հատվածում, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Հայտարարությունը մեջբերում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ տուժածներ չկան։






