Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում. «Հրապարակ»

4 Մարտի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների անվան տակ փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց։ Գյուլագարակ համայնքից մեզ պատմեցին, որ համայնքապետարանի Արմինե անունով աշխատակիցը զանգում է գյուղացիներին ու ցուցակագրում տանիքի խնդիր ունեցողներին:

Հետաքրքրվում, թե արդյոք տանիքն ասբեստի՞ց է, ու ասում է, որ այն փոխելու են։ Գյուլագարակի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեզ մարզպետարանից գրություն ա եկել, ուղղակի հաշվառում ենք` վիճակագրական տվյալներ, ինֆորմացիա ենք հավաքում, որեւէ բան չկա»: Հավաքում եք, որ ի՞նչ անեք այդ ինֆորմացիան։ «Ես չեմ կարող մարզպետարանի տեղը ասել, թե հետագայում ինչ կանի»:

Նմանատիպ նյութեր

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը` «Նինոծմինդա–Բավրա» անցակետի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա–Նինոծմինդա ներպետական...

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության...

«Ի դեպ»․ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լավ լուր ունի

«Ի դեպ»․ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լավ լուր ունի

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լավ լուր ունի․․․ Չէ՛, ադրբեջանցիները չեն սովածացել ու չեն լքել Ջերմուկի դիրքերը, չէ՛, ոչ էլ բանակում մահերն են պակասել։ Պարզապես բանակում ներդրվել է առանց գլխարկ պատվի առնելու փորձնական գործընթաց։...

Փաշինյանը Մոսկվա կատարած այցի ընթացքում կորոշի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու հարցը․ Պեսկով

Փաշինյանը Մոսկվա կատարած այցի ընթացքում կորոշի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու հարցը․ Պեսկով

Փաշինյանն ինքը կկողմնորոշվի այս տարվա վերջին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր մասնակցության հարցում։ Այս մասին Վեստի-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովի խոսքով՝ Մոսկվայում այդ մասին դեռ տեղյակ չեն։ «Դա մենք դեռ...

Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն Հայաստանի ժողովրդին․ Գառնիկ Դավթյան

Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն Հայաստանի ժողովրդին․ Գառնիկ Դավթյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի գործող Սահմանադրությունը յուրաքանչյուր հայի իրավունքների պաշտպանության, մեր ազգային ինքնության պահպանման, զարգացման ու պետական կայացման կարևորագույն հիմքերից է: Ալիևյան...