Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ՝ ի պատասխան ԱՄՆ պաշտոնյաների վերջին հայտարարությունների։ Իրանական դիվանագիտության ղեկավարը ընդգծեց, որ Միացյալ Նահանգները գիտակցաբար ներքաշված են հակամարտության մեջ՝ Իսրայելի շահերի համար։
Իր գրառման մեջ X սոցիալական հարթակում (նախկին Twitter) Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոստովանությունները՝ նշելով, որ Վաշինգտոնը գործում է սեփական շահերի վնասով։






