3 կարևոր զարգացումներ, որոնք կարող են դառնալ տարածաշրջանի ապագայի փոփոխության հիմքերը․ թյուրքագետ

3 Մարտի, 2026

«Պատկերավոր ասած՝ Հայաստանի դռան շեմին մեծ պատերազմ է։ Այդ պատերազմի կողմերից մեկը գերտերություն ԱՄՆ-ն է՝ իր դաշնակից Իսրայելով, մյուս կողմում մեր հարևան Իրանը»,-գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Նա խոսել է  3 կարևոր զարգացումների մասին, որոնք առաջիկա օրերին կարող են դառնալ հակամարտության ու տարածաշրջանի ապագայի փոփոխության հիմքերը։

1. ԱՄՆ և հատկապես Իսրայելը առաջիկա օրերին, իրանական ենթակառուցվածքը թիրախավորող ավիահարվածներին զուգահեռ, փորձելու են անել երկու բան. նախ անկայունացնել ներքաղաքական իրավիճակը Իրանում, երկրորդ՝ դրդել զինված անջատողական պայքարի Իրանի տարբեր ժողովուրդներին։ Այլ բառերով ասած՝ Իրանը բաժան-բաժան անել։

2.  Վերոնշյալի կոնտեքստում այս պահին արդեն իսկ հայտնի է, որ Թրամփը (դարձյալ հավանաբար իսրայելական դրդմամբ) բանակցել է տարածաշրջանի քրդական ուժերի հետ (հղումը՝ մեկնաբանության մեջ)։ Եթե սրան գումարենք նաև քրդերով բնակեցված իրան-իրաքյան սահմանի իրանական սահմանապահ դիրքերի ու ռազմական հենակետերի վրա վերջին օրերին արված ավիահարվածները, ապա պատկերը դառնում է ամբողջական։ Քրդերից զատ քարոզչական և այլ միջոցներով թիրախավորվում են Իրանի հարավ-արևելքում ապրող բելուջները և մեր սահմանների երկայնքով ապրող թյուրքախոս իրանցիները (ազարիները)։

3. Այաթոլլահ Խամենեիի սպանությունը մարտավարական հաջողություն էր ամերիկա-իսրայելական ուժերի համար, բայց ոչ ռազմավարական հաղթանակ: Տպավորություն է, որ ողջ հույսը դնելով Իրանի իշխանության արագ տապալման վրա ու դա չստանալով` հարձակվող կողմը չունի լիարժեք պատկերացում պատերազմի ավարտի այլ սցենարի մասին: Ավելին՝ կա իրանական համակարգը թերագնահատելու միտում։ Դրա համար են հայտնվում տարբեր ու իրար հակասող հայտարարություններ պատերազմը շարունակելու պատրաստակամության ժամկետների մասին: Այլ բառերով` հայտնի չէ ամերիկա-իսրայելյան exit strategy-ն:

«Չնայած երկկողմանի քարոզչությանը՝ իրավիճակը դեռ շատ հեռու է կանխատեսելի լինելուց։ Ավելին՝ եթե Իրանում ներքին պառակտում չլինի, կարող է սկսվել այն, ինչ կոչվում է «հյուծման պատերազմ» (wars of attrition)՝ երկար, դիմացկունության, այլ ոչ թե միայն նյութական ռեսուրների պայքար, որում հաղթողը բնավ ամենաշատ զենքը ունեցողը չէ։ Այն ներառելու է նոր երկրներ. արդեն իսկ 10-ից ավել երկիր տուժել է՝ հարևան Իրաքից մինչև Կիպրոս։

Այս չափազանց կարևոր գործընթացին, որի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա՝ Հորմուզի նեղուցի փակվելու պատճառով։ Նկարում հենց այդ Հորմուզի նեղուցն է՝ տիեզերքից, որը աշխարհի ամենակարևոր ծովային ուղիներից մեկն է և որն այս պահին գտնվում է իրանական փաստացի վերահսկողության ներքո»,-մանրամասնել է թյուրքագետը։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...