Արարատի մարզում ամուսինը ծեծել է կնոջը․ աղջկա հայրն ու եղբայրը օգնության են հասել

1 Մարտի, 2026

Փետրվարի 24-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  գյուղերիցո մեկում վիճաբանություն է տեղի ունենում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված գյուղ են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը։

Տեղում ոստիկանության  ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 23-ին ժամը 23։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Կամո Ո․-ն ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է իր կնոջ, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Լիլիթ Կ․-ի հետ, որի ընթացքում հնչեցրել է հայհոյանքներ և ձեռքերով մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքի և գլխի շրջանին՝պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նշված հասցե են ժամանել Լիլիթ Կ․-ի հայրը և եղբայրը, Արարատի մարզի բնակիչներ 52-ամյա Յուրիկ Կ․-ն և 29-ամյա Գարիկ Կ․-ն, որտեղ նախ տանը այնուհետև դրսում վիճաբանության են բռնվել Կամո Ո․-ի, վերջինիս ծնողների, Արարատի մարզի բնակիչներ 72-ամյա Լևիկ  Ո․-ի, 67-ամյա Ալիս Կ․-ի և եղբոր 45-ամյա Կարեն Ո․-ի հետ, որի ընթացքում քաշքշել, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկաների կողմից Կամո Ո․-ն և Յուրիկ Կ․-ն ձերբակալվել են։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...