Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը

27 Փետրվարի, 2026

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր՝ փետրվարի 27-ին հայտարարեց, թե իրենց ամուսնությունը ավարտվել է, ինքը լքում է կառավարական առանձնատունը, տուն չունի, վարկով տուն են գնել նորակառույցում, որը դեռ չի կառուցվել-ավարտվել, այնպես որ գնում է վարձով ապրի, դղյակներ չունի, ավտոմեքենա չունի, հաշվեհամարին տան վաճառքից մնացած գումար կա, որի թիվը, իբր, չի հիշում, իր քարտին կա 5 միլիոն դրամ, որով պետք է ապրի։

Իսկ ի՞նչ ունի Աննա Հակոբյանը, ըստ հայտարարագրի։ Աննա Հակոբյանը վերջին անգամ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրել է 9 ամիս առաջ՝ 2025 թվականի մայիսի 27-ին։

Եվ այսպես, «ավտոմեքենա չունեցող» Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց՝

  • 2008 թվականի արտադրության «Նիսսան»
  • 2006 թվականի արտադրության «Ռենաուլտ»
  • 2004 թվականի արտադրության «ՎԱԶ»

Հայտարարագրել է վերոհիշյալ բնակարանը՝ նորակառույց շենքում, նաև՝

  • Միանձնյա սեփականությամբ բնակարան է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը 2024թ․ վաճառել է 45 մլն 500 հազար դրամով
  • Բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում, որը ժառանգություն է ստացել 2006թ։

Ինչ վերաբերում է գումարին, Աննա Հակոբյանը հայտարարագրել է

  • 49 մլն 350 հազար դրամի փոխառություններ «Իջևանատուն» ՓԲԸ-ից։
  • 13 մլն 259 հազար 798 դրամ աշխատավարձ՝ «Իմ քայլը» հիմնադրամից
  • 2 մլն 500 հազար դրամ՝ աշխատավարձ՝ «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊԸ-ից («Հայկական ժամանակ»)։
  • 40 հազար դոլար ավանդ՝ բանկում
  • 10 միլիոն դրամ ավանդ՝ բանկում
  • 3 մլն 622 հազար 308 դրամ դրամական միջոցներ
  • 8500 դոլար՝ կանխիկ դրամական միջոցներ
  • 650 հազար դրամ՝ կանխիկ դրամական միջոցներ։

Աննա Հակոբյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 105 մլն 876 հազար 371 դրամ

 

 

 

 

Նմանատիպ նյութեր

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են ուրբաթ օրը Ատլանտայում կայանալիք հանդիպումից առաջ ավանդական համատեղ լուսանկարից այն բանից հետո, երբ եվրոպացի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Ռուսաստանի ներկայությանը, հայտնում է Reuters...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ակբա բանկ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով...

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր...

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Հոկտեմբերի 23-ին հաստատվել է Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային նոր թունելի կառուցման ծրագիրը, նախագծային աշխատանքներն ավարտված են։ Վրաստան ուղեւորափոխադրումներ կատարող հայ վարորդներն ասում են, որ մինչ Հայաստանում տարիներով քննարկվում է...

Հաջորդ անգամ Ավինյանը կոյուղի՞ն է մաքրելու. ՔՊ վերնախավն սկսել է քաղաքապետացուների քաստինգը. «Հրապարակ»

Հաջորդ անգամ Ավինյանը կոյուղի՞ն է մաքրելու. ՔՊ վերնախավն սկսել է քաղաքապետացուների քաստինգը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական ընտրություններից երկու տարի առաջ արդեն նախընտրական գործընթացների մեջ է: Նա համատիրություններն է կարգի բերում, յուրայինների նշանակում՝ ազատվելով հակաիշխանական տարրերից: Նաեւ փիառ ռիլեր է նկարում,...