Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ

26 Փետրվարի, 2026

Ողբերգական ավարտով հերթական ծեծկռտուքն այս անգամ տեղի է  ունեցել Լոռու մարզկենտրոնում։

Փետրվարի 22-ին ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ երկաթի խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով «ակնագնդի տրավմատիկ վնասվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշակ Ա․-ն, իսկ քիչ անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արտակ Ա․-ն՝ «գլխի գագաթաքունքային կոտրվածք ձախից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած չթափանցող վերք» վնասվածքներ։

Shamshyan.com-ը հայտնում է, որ Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ուսանողական 5 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Լոռու մարզի բնակիչներ 22-ամյա Տիգրան Բ․-ի, 50-ամյա Մարտիկ Ռ․-ի, 22-ամյա Արմեն Ռ․-ի, 26-ամյա  Ասատուր Ռ․-ի, իսկ մյուս կողմից՝ Արշակ Ա․-ի և Արտակ Ա․-ի միջև, որի ընթացքում Ասատուր Ռ․-ն դանակով հարվածներ է հասցրել Արշակ Ա․-ին և Արտակ Ա․-ին՝ պատճառելով վերոհիշյալ վնասվածքները։

Լոռու մարզի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ․-ին, Ասատուր և Արմեն Ռ․-երին ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ըստ աղբյուրի,  Արտակ և Արշակ Ա․-երը հարազատ եղբայրներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ։ Այս մասին գրել է երգչուհի Սիրուշոն։ «Շնորհակալ եմ ինձ շրջապատող պայծառ, համառ, անսահման դրականություն տարածող մարդկանց՝ թիմից մինչև հաճախորդ/ հանդիսատես»,- գրել է...

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․ «Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ: Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են...

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռազմական գործողությունների. դրա համար հիմքեր չկան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա սադրանք է անվանել Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության...

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ խախտումների վերացման վերաբերյալ հաստատումներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝...

ՌԴ-ն դեռ պետք է հաշվի առնի, թե ի՞նչն է իր շահերից բխում. Պուտին

ՌԴ-ն դեռ պետք է հաշվի առնի, թե ի՞նչն է իր շահերից բխում. Պուտին

ՌԴ-ն պատրաստ էր վերսկսել բանակցությունները, սակայն Ուկրաինան փորձեց հարվածել Մոսկվային և հարձակվեց ընտրատեղամասերի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ կարգավորման բոլոր առաջարկները սեղանին են, բայց ՌԴ-ն դեռ պետք է հաշվի առնի, թե...