Առանց սեփականատիրոջ գիտության, մեր «օրինապաշտ» Հայաատանում մարդկանց տանում, խառը գրանցում են. լրագրող

25 Փետրվարի, 2026

Լրագրող Հռիփսիմե Առաքելյանն ահազանգում է՝ պատահաբար հայտնաբերել են, որ եղբոր տան վրա 12 անծանոթ մարդ է գրանցված։

«Եղբորս տան վրա, շատ պատահական հայտնաբերեցինք, որ 12 մարդ կա գրանցված։ Եղբայրս` լինելով տան սեփականատերը, տեղյակ չէ որևէ մեկի գրանցումից։ Առանց սեփականատիրոջ գիտության, մեր «օրինապաշտ» Հայաատանում մարդկանց տանում, խառը գրանցում են, բնականաբար այլ նպատակներով։

Ուրեմն, երեկվանից այս հարցով ենք զբաղվում, ես փորձել եմ հետնապահ մնալ, որ տեսնեմ՝ սրանք ինչ կերպ են իրենց պահելու։ Նոր-Նորքի պասպորտ սեղանի ժողովուրդ և մասնավորապես` պետ, ես հասկանում եմ, որ խառնվել եք իրար ու ահից լաչառանում եք, բայց դու չէիր կարող պատկերացնել քո վատ երազում, որ դա իմ եղբոր տունն է, որի վրա 12 հոգու բերել գրանցել եք առանց իր գիտության։

Դատախազություն հաղորդում է գնալու, դուք համբերեք, Նելլի Դավթյան, սպասում եմ Ձեր արձագանքին»,-գրել է Հռիփսիմե Առաքելյանը՝ դիմելով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետին։

Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է արել՝ նշելով. «Հարգելի ժողովուրդ, մտեք elections.am, անցեք «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին, հավաքեք ձեր անվանական տվյալները,ստուգեք,թե ովքեր են գրանցված ձեր տներում ու բնակարաններում, կանխեք այս խայտառակությունը, սրանց փոփոխված «Կառավարության որոշմամբ» առանց ձեր գիտության, ձեր տների վրա կարող են ում ասես բերեն ու գրանցեն,որից դուք տեղյակ չլինեք,նաև օնլայն տարբերակով:

Կրկին ասում եմ, այս մեխանիզմը ամրագրված է «Կառավարության որոշմամբ»,ստուգեք ու ռադ արեք բոլոր անկապ գրանցվածներին: Սրանք պատրաստվում են 2026-ի ընտրություններին:

Զգոն եղեք»։

 

Share

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...