Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել. Լևոն Ազիզյան

20 Փետրվարի, 2026

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել

Հարգելի քաղաքացիներ վերջին օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շատերին գարնան զգացողություն է փոխանցել։ Որոշ համայնքներում արդեն նկատվում է գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացում։ Սակայն օդերևութաբանական դիտարկումները և բազմամյա կլիմայական տվյալները ցույց են տալիս, որ փետրվարի վերջի տաքացումը կայուն գարնան հաստատում չի նշանակում։

Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը

Բազմամյա դիտարկումների համաձայն՝ փետրվարի վերջին և նույնիսկ մարտի առաջին տասնօրյակում հաճախ արձանագրվում են.

արճատև, բայց ինտենսիվ ցրտահարություններ

ցուրտ հոսանքների ներխուժումներ

-3…-8°C նվազագույն ջերմաստիճաններ հովտային և նախալեռնային գոտիներում

Այս փուլում մթնոլորտային շրջանառությունը դեռ անկայուն է, և արևադարձային տաք օդային զանգվածները կարող են արագ փոխարինվել սառը արկտիկական ներխուժմամբ:

Խորհուրդ ենք տալիս առայժմ խուսափել ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներից՝ ծառերի վաղ էտումից և բողբոջման խթանումից

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հ.Գ. Ամերիկյան GEFS անսամբլային կանխատեսման համակարգը, որը համադրում է 30 առանձին կանխատեսումների արդյունքներ մեր տարածշրջանի զգալի մասում մարտի 1-6-ը ջերմաստիճանը կանխատեսում է նորմայից 1-3 աստիճանով ցածր: Ջերմաստիաճանի համեմատաբար ցածր ֆոնին կարող է նպաստել նաև հանրապետության լեռնային շրջաններում կուտակված ձնածածկույթը։

Նմանատիպ նյութեր

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները առերեսվում են սոցիալական և իրավական բնույթի բազմաթիվ խնդիրների. Լիլիթ Գալստյան

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները առերեսվում են սոցիալական և իրավական բնույթի բազմաթիվ խնդիրների. Լիլիթ Գալստյան

Օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի խնդիրներին նվիրված քննարկմանը՝ կազմակերպված «Իրավունքի պաշտպանություն առանց...

Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հարաբերություններում

Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հարաբերություններում

Բիշքեկում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հրապարակել է հանդիպման մանրամասները։ Գրում է Ermenihaber.am-ը։ Կողմերը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես...

ՇՀԿ երկրների ղեկավարները Բիշքեկում 28 փաստաթուղթ են ստորագրել

ՇՀԿ երկրների ղեկավարները Բիշքեկում 28 փաստաթուղթ են ստորագրել

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները Բիշքեկի գագաթնաժողովում ստորագրել են 28 միջազգային համաձայնագիր։ Հիմնական փաստաթղթերի թվում է կազմակերպության 25-ամյակին նվիրված Բիշքեկի հռչակագիրը։ Հանդիպման մասնակիցները նաև ընդունել են ՇՀԿ...

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու․ Սամվել Կարապետյան

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով։ «Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է, նոր ուսումնական տարվա սկիզբը, նոր նպատակների ու երազանքների ճանապարհի առաջին օրը։ Այս օրը հազարավոր երեխաներ ու երիտասարդներ առաջին...

ԹՐԻՓՓ-ը պաշտոնական կայք ունի․ ԱԳՆ

ԹՐԻՓՓ-ը պաշտոնական կայք ունի․ ԱԳՆ

ԱԳՆ-ից հայտնում են Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին, որը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ: «Էջում կարող եք...