Առաջին հերթին ինձ համար նախ քննչական կոմիտեի մասով անհասկանալի է, թե կամ գուցե հասկանալի է` ինչի՞ են շահագրգռված իրենք մի ուղղությամբ այդ վարույթը իրականացնելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
«Մենք ասում ենք, բերում ենք տվյալներ փորձաքննության եզրակացություն, որ այսպիսին է տեսագրությունը, որ կեղծված է տեսագրությունը, փոխարեն այդ ուղղությամբ իրականացնեն քննություն, պարզեն, թե ով է իրականացրել այդ կեղծիքը, իրենք կարծես անձնական շահագրգռվածություն ունենալով՝ ամեն անգամ առիթն օգտագործում են այն կեղծ թեզը պնդելու, թե դա արդեն հաստատված է, որ դա Արշակ սրբազանն է: Հենց այս պահից հաստատվեց, որ տեսագրությունները գոյություն չունեն: Հետևաբար տեսագրություններում պատկերված անձը նախ ինքը գոյություն չունի իրականության մեջ և այդ անձն էլ բնականաբար որևէ առնչություն չունի Արշակ Սրբազանի հետ»,- նշեց նա:
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի առաջնորդները վերջապես կհասկանան, որ դիվանագիտությունը շողոքորթությունը, ճարպկությունը կամ ուղղակի ինչ-որ բան համոզելը չէ (բնականաբար խոսքը գործողների մասին չէ, սրանք անհույս են)։...
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջամարտիկ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է և որոշում կայացրել կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով: Այս որոշումը հաջորդում...
Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Միգուցե նա նկատի ուներ, որ դրանք միայն ավելի լավն են լինելու։ Եկեք սպասենք այս հարցի...
«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հրայր Ավետիսյանը։ «Սիրելի՛ ընկերներ, Երկու տարի առաջ, երբ շատերին թվում էր` ամեն ինչ ավարտված է, Արցախի էջը փակված է, մենք որոշեցինք շարունակել աշխատանքը և թույլ...