Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին. «Հրապարակ»

20 Փետրվարի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախցիներից շարունակում ենք դժգոհություններ ստանալ, որ ՀՀ քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում նրանց համար։ Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանությունը որոշեց արցախցիներին տրված հայկական անձնագրերը փոխել, քանի որ դրանք տրամադրվել էին 070 կոդով: 23-ից հետո շարունակ կոչ էին անում փոխել անձնագրերը, իսկ հիմա խոչընդոտում են` նոտարների կողմից ձեւական թերություններ հայտնաբերելով, էլեկտրոնային հերթագրումը խափանելով, դիմումներին ամիսներով ընթացք չտալով: Դիցուք, մեզ ասացին, որ կան մարդիկ, որ անցած տարվա նոյեմբերի վերջերին դիմել են քաղաքացիության համար, բայց մինչ օրս չեն ստացել։

Իհարկե, պատկան գերատեսչությունից վերջերս վստահեցրին, որ նման բան չկա, սակայն, արցախցիների հաշվարկներով, այսօրվա դրությամբ առնվազն 19 հազար մարդ դիմել է քաղաքացիության հարցով ու բյուրոկրատական քաշքշուկների մեջ հայտնվել։

Արցախցիները կասկածներ ունեն, որ իշխանությունները հասկացել են՝ նրանք հակաիշխանական դիրքորոշում ունեն, ընդդիմության էլեկտորատն են, ուստի միտումնավոր ձգձգում են նրանց փաստաթղթեր տալը, որպեսզի թույլ չտան, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն։ Ըստ ՆԳՆ-ի՝ 2026 թվականի դրությամբ մոտ 30 հազար արցախցի ՀՀ քաղաքացի է դարձել, որից 9 հազարը՝ երեխա։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...