Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին հանձնել են մոր խնամքին

18 Փետրվարի, 2026

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում ամիսներ առաջ սպանված 3 տարեկան Տիգրանի քույրն ու եղբայրները վերադարձել են մոր մոտ, «Մեդիահաբ»-ին հայտնել է ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։

Նրա խոսքով՝ երեխաների պաշտպանության համապատասխան մարմինները, խնամակալության հանձնաժողովը երկար քննարկել են՝ ինչքանով է նպատակահարմար, որ երեխաները վերադառնան մոր մոտ, ապա գտել են, որ հարմար է, համայնքը կվերահսկի, որ ամեն բան լավ լինի։

«Անվտանգության նկատառումներից ելնելով էին երեխաներին հեռացրել ընտանիքից, մինչև հասկանային՝ արդյոք մայրը որևէ կերպ ներգրավված եղե՞լ է կամ տեղյակ եղե՞լ է, որ հայրը նման բան է արել և թաքցրել է։ Ըստ երևույթին՝ համոզման են եկել, որ մայրը որևէ կերպ չի մասնակցել կամ չի պաշտպանել ամուսնուն, ամեն դեպքում, մայրն իր երեխաների համար վտանգ չի ներկայացնում։ Մասնագետները եկել են այդ եզրակացությանը, և երեխաները վերադարձվել են ընտանիք»,- ասել է Միրա Անտոնյանը։

Հիշեցնենք՝  3 տարեկան Տիգրանին խեղդամահ էր արել հայրը՝ Արմեն Օգանեսովը: Կատարվածից հետո Տիգրանի քույրը և եղբայրները տեղափոխվել էին Երեխաների պաշտպանության կենտրոն։

Նմանատիպ նյութեր

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելու ա՞՝ ոնց ա զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք։ Ո՞նց ա եղել, որ մի քանի օր չեն բռնել։ Ոնց ա եղել, որ թաքցրել են, որ երկրում զինված թշնամի ա պտտվում։ Ո՞նց ա...

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության...

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։ Նախագիծը...

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին...

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի...