Բարձրացվելու է դատավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը. փաստաբան

18 Փետրվարի, 2026

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավոր Սիմա Աբովյանին և դատավոր և ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մոտ ապագայում բարձրացվելու է:

Այս դատավորներն իմ կարծիքով ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածում նշված արարքն են կատարել: Ըստ այդ հոդվածի շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը՝ պատժվում է նաև ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

Այս դատավորներից Հովհաննես Մելքոնյանը և Սիմա Աբովյանը երկու տարբեր քաղաքացիների՝ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները վերադարձնելիս համարյա նույն տեքստով որոշումներ են կայացրել, ինչը նույնպես ապացույց է, որ այս դատավորները գործում են խմբային շահերով:

Բոլոր երեք դատավորները կոպտորեն խախտել են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքների: Ըստ այդ նորմերի՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում, ինչպես նաև պետությունը` չի միջամտում եկեղեցու ներքին կյանքին:

Պետությունը, ոչ իր գործադիր և ոչ էլ իր դատական իշխանության միջոցով չի կարող ներխուժել Եկեղեցու ներքին կյանք՝ հոգևորականին օծելու, կարգալույծ անելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ ազատելու հարցերի տիրույթ:

Դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը պարտավորեցրել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի պաշտոնավարումը Հոգևոր Հովվի պաշտոնում:

Եկեղեցական կանոնների համաձայն կարգալույծ եղած հոգևորականի հետ աղոթակից լինելը հոգևորականի համար կարգալույծ լինելու հիմք է:
Այս դատավորների իրավական պատասխանատվության հարցը պարզ է, բայց արդյոք այս անձինք չեն վախենում հոգևոր պատասխանատվությունից:
Իրենց վերագրում են այնպիսի լիազորություններ, որոնք ունի միայն օծված և հոգևոր իշխանություն ունեցող Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Այս դատավորների գործողությունների արդյունքում պատկերացնո՞ւմ եք հոգևոր կարգավիճակ չունեցող Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը որքան ծեսեր են կատարելու և որքան մարդկանց են մեղքի տակ գցելու: Դատավորիների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության:

Դատավորներն իրենց չվերաբերող ոլորտի վերաբերյալ կայացրել են այնպիսի որոշումներ որոնք անհնարին է կատարել: Եթե դատավորները որոշեն, որ այսուհետ արևը պետք է արևմուտքից ծագի, ապա այդ որոշումն անհնարին է լինելու կատարել»:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստան է մատակարարել նաև ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք։...

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ։ Այս մասին գրել է երգչուհի Սիրուշոն։ «Շնորհակալ եմ ինձ շրջապատող պայծառ, համառ, անսահման դրականություն տարածող մարդկանց՝ թիմից մինչև հաճախորդ/ հանդիսատես»,- գրել է...

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․ «Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ: Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են...

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռազմական գործողությունների. դրա համար հիմքեր չկան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա սադրանք է անվանել Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության...

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ խախտումների վերացման վերաբերյալ հաստատումներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝...