Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով. ՔԻՀԿ

16 Փետրվարի, 2026

Փետրվարի 14-ին, դատախազությունը մեղադրանք ներկայացրեց Կաթողիկոսին և կիրառեց երկրից բացակայելու արգելք։ Մեղադրանքը նույն հիմքով է, ինչ հունվարի 31-ին ներկայացվել էր 6 եպիսկոպոսներին։ Փաստորեն, ՀԱՍԵ առաջնորդը քրեական հետապնդման է ենթարկվում նրա համար, որ կարգալույծ է արել Գևորգ (Արման) Սարոյանին, դրանով «խոչընդոտելով» նրա պաշտոնավարմանը որպես Թեմակալ Առաջնորդ։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը նախորդ հրատապ զեկույցում մանրամասն ներկայացրել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, որոնք վերաբերում են կրոնական կազմակերպության ինքնավարությանը և պետության՝ դրան չմիջամտելու պարտավորություններին։ Անհնար է, որ ավելի քան երկու տասնամյակի իրավաբանական կրթության և աշխատանքային փորձ ունեցող գլխավոր դատախազը տեղյակ չլինի վերը նշված չափանիշներից։

Դատախազության ղեկավարի և իշխող քաղաքական ուժի հարաբերությունները, ինչպես նաև իրադարձությունների հաջորդականությունը հստակ վկայում են, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Ն. Փաշինյանի ցուցումով, վերջինիս վկայակոչած «շատ կոշտ հակազդեցության» համատեքստում։

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պարզ է, որ Կաթողիկոսին և 6 եպիսկոպոսներին քրեական մեղադրանք առաջադրելը, նրանց տեղաշարժման իրավունքը սահմանափակելը անթաքույց հետապնդում է ՀԱՍԵ եպիսկոպոսաց ժողովին նրանց մասնակցությունը արգելելու նպատակով։ Այս արգելքը հետևանք է Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) իրավունքի կոպիտ խախտման, մասնավորապես՝ կրոնական կազմակերպության ինքնավարությանը պետության կողմից չմիջամտելու պարտականության չկատարման, որի արդյունքում խախտվում է ինչպես ՀԱՍԵ կրոնի, այնպես էլ՝ խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքները։ ՄԻԵԿ իմաստով նման գործողություններն ուղղակի արգելվում են 18-րդ հոդվածով։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...