Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սոչիի վրա. տուժել է երկու մարդ

15 Փետրվարի, 2026

Փետրվարի 15-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։ Կան տուժածներ ու շինությունների վնասվածքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնտրատևը։

Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, որոնք հոսպիտալացվել են։

Կոնդրատևի խոսքով՝ Թեմրյուկի շրջանի Վոլնա գյուղում վնասվել է նավթի բաք, պահեստ ու տերմինալներ։ Նա իրավիճակը բնութագրել է որպես «բարդ»։ Վնասվել է նաև Յուրովկա գյուղի կաթսայատունը։

Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու ընթացքում վնասվել է մասնավոր տուն, պատուհանները կոտրվել են, իսկ ջեռուցման համակարգը վնասվել։ Հարձակման ժամանակ տագնապի ազդանշաններ են հնչել Սոչիում ու Նովոռոսիյսկում։ Դագոմիսի և Ադլերի բնակիչները հայտնել են երկնքում բարձր ձայների մասին։

Անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով երեկոյան սահմանափակումներ են մտցվել Կրասնոդարի, Սոչիի և Գելենջիկի օդանավակայաններից ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա: Վլադիկավկազի, Գրոզնիի, Մագասի և Վոլգոգրադի օդանավակայանները նույնպես փակվել են գիշերը: Ռոսավիացիայի խոսնակի խոսքով՝ առավոտյան բոլոր սահմանափակումները վերացվել են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը Ազովի և Սև ծովերի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի և Կուրսկի մարզի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք:

Նմանատիպ նյութեր

Նոր ձերբակալություններ Թուրքիայում․ թիրախում են քաղաքական գործիչներն ու փաստաբանները

Նոր ձերբակալություններ Թուրքիայում․ թիրախում են քաղաքական գործիչներն ու փաստաբանները

Թուրքիայի մի շարք քաղաքներում նոյեմբերի 17-ի առավոտյան գործողություններ են իրականացվել փաստաբանների, ընդդիմադիր լրատվամիջոցների և քուրդ քաղաքական գործիչների դեմ։ Դիարբեքիրում ձերբակալվել են մի շարք քուրդ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Քուրդիստանի սոցիալիստական...

Միրզոյանն ու Կոսը  քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր

Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ...

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Mezzo Production-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը եւ դրան հաջորդող համերգը չեն կայանա։ «Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, եւ անկեղծորեն...