Պատմության նոր դարաշրջանը կարելի է հաշվարկել 2014 թվականից․ Պեսկով

14 Փետրվարի, 2026

Պատմության նոր դարաշրջանը կարելի է հաշվարկել 2014 թվականից, որից սկսած «ամեն ինչ փոխվեց»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՆՅՈՒՄ ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում։

«Ես կասեի այսպես՝ հավանաբար պետք է հաշվարկել 2014-ից հետո։ 2014 թվականից հետո ամեն ինչ փոխվեց»,- արձագանքել է նա ներկա դարաշրջանը բնութագրելու խնդրանքին (օրինակ՝ հաշվարկը սկսելով 2020 թվականից)։ Պեսկովը հիշեցրել է Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունների և 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման մեջ Արևմուտքի դերի մասին։

«Եվ ահա հենց այդ ժամանակ հատվեց ինչ-որ ռուբիկոն։ Եվ այդժամ սկսվեց նոր իրականություն, որը մեզանից վճռական գործողություններ պահանջեց։ Եվ մեր նախագահը կայացրեց համապատասխան որոշում, որը մեզանից պահանջեց, ես կասեի, կոնցեպտուալ մոտեցումների փոփոխություն նրանց հանդեպ, ում մենք նախկինում համարում էինք մեր գործընկերները։ Որոշում, որը մեզանից պահանջեց ավելի մեծ վճռականություն ցուցաբերել սեփական շահերը պաշտպանելու հարցում և որը հետագայում անխուսափելի ու անհրաժեշտ դարձրեց հատուկ ռազմական գործողության մեկնարկը», — պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այնուամենայնիվ, Պեսկովը դեռևս դժվարանում է դարաշրջանին որևէ կոնկրետ անվանում տալ։ Դրա հետ մեկտեղ, նրան դուր է եկել «ՆՅՈՒՄ»-ի (ՏԱՍՍ-ի նոր պատանեկան մեդիայի) առաջարկած գաղափարը՝ «Հերոսների ժամանակը» անվանմամբ։

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։ Այդ պատերազմի համար մենք վճարեցինք անչափելի բարձր գին՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, կորսված հայրենիք, հազարավոր...

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Վեց տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն։ Փառք ու պատիվ մեր հերոսներին, այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Շատ-շատերիս կյանքն...

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։ 2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ...

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մինչև Սեպտեմբերի 27-ը - Գործ էին սարքել Յուրի Խաչատուրովի դեմ - Գործ էին սարքել Սեյրան Օհանյանի դեմ - Գործ էին սարքել Ռոբերտ Քոչարյանի դեմ - Գործ էին սարքել Միքայել Հարությունյանի դեմ - Գործ էին սարքել Մանվել...