«Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կազմակերպման նպատակով 200 մլն դրամ է հատկացվել․ «Ժողովուրդ»

13 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությունը նախատեսում է գրեթե 200 մլն դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին (SSS) նաև 2026 թվականին։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2026»-ը մեկնարկելու է հուլիսի 26-ին՝ Սևանի ափին, որը համախմբելու է տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և ընկերություններին աշխարհի տարբեր երկրներից՝ ստեղծելով համագործակցության, գիտելիքի փոխանակման և նորարարության բացառիկ միջավայր։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է և պարզել, թե ինչ ուշագրավ ծախսեր են նախատեսվել «Սևան Ստարտափ Սամմիթ 2026»-ի համար։

Միջոցառման հիմնական մեծ բեմը, որը պետք է տեղակայված լինի միջոցառման հիմնական տարածքում և կահավորված լինի լեդ էկրաններով, արժեցել է 24 մլն դրամ։
Հիմնական անցակետը, մուտքի-ելքի ընթացակարգը և հյուրընկալության ծառայությունը արժենալու են 18 մլն դրամ։

Բազմաֆունկցիոնալ սննդի կետը՝ food court-ը, 800 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիայով կամ շինությամբ, որը պետք է ապահովված լինի 150 սեղանով և 600 աթոռով, արժենալու է 15 մլն 198 հազար դրամ։

Վրանային ավանը, որը նախատեսված է միջոցառման հիմնական մասնակիցների գիշերակացի ապահովման համար, արժենալու է 28 մլն 800 հազար դրամ։

Ընդհանուր նկարահանման արժեքը կազմել է 24 մլն դրամ։

Սանհանգույցների և լոգարանների, դրանց սպասարկման և մաքրման ծառայությունների համար հատկացվել է 36 մլն դրամ։ Միջոցառման տարածքում պետք է ապահովվեն տղամարդկանց և կանանց համար առանձնացված սանհանգույցներ, լվացարաններ և լոգախցիկներ՝ բոլոր գործող սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ և շարունակական սպասարկմամբ, ներառյալ մաքրման ծառայությունը՝ միջոցառման ամբողջ ընթացքում, ինչպես նաև առնվազն 48 զուգարանային խցիկ և 32 լոգարանի խցիկ։

Համազգեստի և տպագրության համար՝ այդ թվում 20 հազար բեյջ, 1,500 նոթատետր, 1,500 ուղեցույց, 1,500 քարտեզ և առնվազն 100 մեծ դրոշ։ Միջոցառման հիմնական մասնակիցների համար պետք է պատրաստվեն 1,500 բրենդային շապիկներ, 1,500 գլխարկ և 1,500 հուդի՝ որպես հիշարժան նվեր մասնակիցներին։ Այս ծառայությունների համար հատկացվել է 32 մլն 400 հազար դրամ։

Ահա թե ինչի համար է իշխանությունը ծախսում պետական միջոցները։

Հարկ է նշել, որ 2025 թվականին Կառավարությունը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կազմակերպման նպատակով կրկին հատկացրել էր 200 մլն դրամ»։

Նմանատիպ նյութեր

Սեպտեմբերի 1-ի գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել․ «ՏԱՇԻՐ» ԲՀ

Սեպտեմբերի 1-ի գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել․ «ՏԱՇԻՐ» ԲՀ

«ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամը, հիմնադրումից սկսած, մի գեղեցիկ ավանդույթ ունի։ Ամեն տարի՝ սեպտեմբերին ընդառաջ, հիմնադրամը առաջին դասարանցիներին նվիրում է իրենց առաջին դպրոցական պայուսակները՝ հագեցած անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Ցավոք, այս տարի, ՏԻՄ...

«Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»

«Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախօրեին Սեւանում հրահանգել է թիմակիցներին, որ մինչեւ իր վերադարձը Բիշկեքից ոչ մի հակառուսական հայտարարություններ, այդ թվում Տիգրանաշենի թեման չդնել-չվերցնել։ «Ես կգամ իտոգ կտամ, հետո կհասկանանք, չլնեմ-չիմանամ ես Շանհայում...

Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»

Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինը և...

Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»

Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը ի սկզբանե որոշել էր Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը չզիջել ընդդիմությանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցում...

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...