Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը. Մայր Աթոռ

12 Փետրվարի, 2026

Փետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը:

Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։
Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Պատարագիչ Հայր Սուրբն Իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սրբոց Վարդանանց տոնը այն եզակի օրերից է, երբ պատմությունն ու հավատքը միաձուլվում են մեկ վկայության մեջ։ Պարսից թագավորը փորձում էր ջնջել հայ ժողովրդի հոգևոր ինքնությունը՝ ստիպելով հրաժարվել Սուրբ խաչից և Սուրբ Ավետարանից։ Բայց հայ ժողովուրդը հասկանում էր, որ եթե կորցնի հավատքը, կկորցնի նաև իր ինքնությունը, իր կոչումը և իր ապագան։ Այդ պատճառով Վարդանանց պայքարի կարևոր իմաստը ամփոփվում է հայտնի խոսքի մեջ՝ «Մահ իմացյալ անմահություն»»։

Ապա Հոգեշնորհ Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, հորդորեց Սրբոց Վարդանանց օրինակով ուժ ստանալ, ամուր կառչել մեր հավատքին, սիրել Հայրենիքն ու Եկեղեցին՝ հավատարիմ մնալով Աստծուն բոլոր փորձությունների մեջ։

«Սուրբ Վարդան Մամիկոնյանի և Սրբոց Վարդանանց տոնը թող մեզ համար լինի ոչ միայն պատմական հիշատակ, այլև կենդանի կանչ՝ ապրելու հավատքով լեցուն կյանք և վերանորոգելու մեր ուխտը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»-հավելեց Հուսիկ աբեղան։

Հայր Սուրբը նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Սուրբ Պատարագի ավարտին Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունաշատ հովվապետության համար:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյան

Սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է․ ««Հայհիդրոմետի» կանխատեսումների համաձայն այս տարվա սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում...

Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական․ «Փաստ»

Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ի դեպ՝ արդեն երկրորդ անգամ, ծննդյան տարեդարձը «նշեց» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավայրից մի քանի դիտարկումներ էր փոխանցել: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ...

Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ»

Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ի տեղեկություններով` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է՝ ստուգել զինվորականների վարկային պարտավորությունները: Պայմանագրային զինծառայողներին ասվել է, որ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնեն: Ասում են՝ այս քայլով փորձում է կանխել...

Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանն այս տարի ավարտել է դպրոցը եւ ուսանելու է մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։ Նա...

Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին․ Վեհափառի մաղթանքը

Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին․ Վեհափառի մաղթանքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու...