Պարո՛ն Վենս, ո՞ւր է Ձեր քրիստոնեական բարոյականությունը, ո՞ւր է Ձեր քրիստոնեական խիղճը. քաղաքագետ

12 Փետրվարի, 2026

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարո՛ն Վենս, շնորհակալություն Ձեզ՝ 1.5 միլիոն գազանաբար սպանված հայերի՝ անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների, քրիստոնյաների, Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցների հիշատակը հարգելու համար։ Ինչպես գիտեք, Ստամբուլում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն հայերի ամենահետևողական պաշտպաններից մեկն էր։ Նա փորձում էր կանգնեցնել նրանց բնաջնջումը, և նրա անունը պատիվ է բերում ամերիկյան դիվանագիտությանը։ Հազարավոր հայ երեխաներ փրկվել են ամերիկացի միսիոներների կողմից, որոնց մենք հիշում ենք երախտագիտությամբ։
Պարո՛ն Վենս, մի՞թե Դուք Ձեր սոցիալական էջերից ջնջել եք հուշահամալիր այցելության մասին գրառումը ։ Մի՞թե Ձեզ զանգահարեցին Ալիևն ու Էրդողանը, և Դուք այդքան արագ հանձնվեցիք։
Պարո՛ն Վենս, կհամարձակվեի՞ք արդյոք աշխարհում որևէ մեկի ճնշման տակ ջնջել Եվրոպայի հրեա բնակչության Հոլոքոստի մասին գրառումը։ Կհամարձակվեի՞ք վիրավորել 6 միլիոն հրեաների հիշատակը օտարերկրյա առաջնորդների ճնշման ներքո։
Մի՞թե մենք Ձեզ համար մնացել ենք երկրորդ կարգի ժողովուրդ ։ Մի՞թե 1.5 միլիոն հայերի արյունը նույն գույնը չունի, ինչ հրեաների արյունը Եվրոպայում, կամ թութսիներինը՝ Ռուանդայում, կամ կամպուչիացիներինը՝ Պոլ Պոտի դարաշրջանում, կամ Սուդանի քրիստոնյաներինը։
Մեր ժողովուրդը Ձեզ ընդունեց գրկաբաց, Դուք մեզ այնքան գեղեցիկ խոսքեր ասացիք, բայց մենք Ձեզ համար երկրորդ տեսակի ժողովո՞ւրդ դուրս եկանք ։ Ինչո՞ւ, պարո՛ն Վենս։
Պարո՛ն Վենս, Դոնալդ Թրամփը 2024 թվականի հոկտեմբերին դատապարտեց Արցախի քրիստոնյա հայերի էթնիկ զտումը, նրանց «սոսկալի հալածանքը», դատապարտեց Քամալա Հարիսին և խոստացավ պաշտպանել քրիստոնյաներին, եթե գա իշխանության։​
Պարո՛ն Վենս, ո՞ւր են այդ խոստումներն այժմ։ Դուք ասում էիք, որ Ձեր վարչակազմը պատմության մեջ «ամենաքրիստոնեական» վարչակազմն է։ Դուք ասում էիք, որ Հայաստանն աշխարհի հնագույն քրիստոնյա երկրներից մեկն է։ Ինչո՞ւ եք գնում գործարքի Ձեր խղճի հետ։ Ինչո՞ւ չեք կատարում Ձեր խոստումները։ Ինչո՞ւ չեք պաշտպանում քրիստոնյա հայերի հիշատակը։
Պարո՛ն Վենս, Դուք ադրբեջանական բանակն անվանեցիք «աշխարհի ամենահզոր և մարտունակ բանակը»։ Պարո՛ն Վենս, այդ բանակն իրականացրել է Արցախի քրիստոնյաների էթնիկ զտումը, սպանել է մեր 5,000 տղաներին ։ Դուք հենց նոր մեր մոտ էիք, հենց նոր մեզ քնշահնչյուն խոսքեր էիք ասում։ Ինչպե՞ս կարող էիք նման բան ասել Հայաստանից հեռանալուց ընդամենը 48 ժամ անց։
Պարո՛ն Վենս, հայաստանյան վարչակարգն ու նրա քարոզչական բանակը Ձեր այցից մեծ շոու սարքեցին՝ այս տարի վերընտրվելու համար ։ Մի՞թե Դուք նույնիսկ նրանց այնքան չեք հարգում, որ չկարողացաք գոնե ձևացնել, թե Հայաստանը Ձեզ համար որևէ նշանակություն ունի։ Գոնե մի քանի օր սպասեիք։
Պարո՛ն Վենս, Դուք Ձեզ և Ձեր նախագահին համարում եք ամենաիսկական քրիստոնյաներ, քրիստոնյաների պաշտպաններն ամբողջ աշխարհում ։
Պարո՛ն Վենս, ո՞ւր է Ձեր քրիստոնեական բարոյականությունը, ո՞ւր է Ձեր քրիստոնեական խիղճը։ Ո՞ւր է Ձեր Աստվածը։ Մի՞թե նավթը, գազը և Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմում օգտագործելու ցանկությունը Ձեզ համար ավելի կարևոր են, քան քրիստոնեական հավատքը, քան Քրիստոսի արյունը և Ձեր ղեկավարի խոստումները։ Ավելի կարևոր, քան Ձեր քրիստոնեական հոգու փրկությո՞ւնը։
Մի՞թե Ձեզ էլ 33 մանաթ տվեցին Քրիստոսի արյան դիմաց։ Մեր արյան դիմա՞ց։
Պարո՛ն Վե՞նս»։

Նմանատիպ նյութեր

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...