Մեր ազգային արժանապատվությունը վաճառքի ենթակա չէ. Ցեղասպանության ճանաչումից չես կարող հրաժարվել. Նարեկ Կարապետյան

11 Փետրվարի, 2026

 «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է. «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը գնում է Ծիծեռնակաբերդ, և Հայաստանի հպարտ-հպարտ խոսացող ոչ մի պաշտոնյա «դուխ» չի անում նրան ուղեկցել, քանի որ վախենում են թուրքերին չհաճոյանալուց։
Որ ԱՄՆ փոխնախագահին, խնդրել են ջնջել Ցեղասպանության մասին իր հիշատակումը, չնայած որ գործիչը ինքն է ցանկացել այցելել Ծիծեռնակաբերդ։
Կոնգրեսի խոսնակ Փելոսին, ում մենք նույն կերպ, ինչպես Վենսին, ընդունել ենք, ասել է, որ հիշատակման ջնջումը «Խորապես հիասթափեցնող է»։
Մենք պահանջում ենք Փաշինյանից. մեր ազգային արժանապատվությունը վաճառքի ենթակա չէ։ Միլիոնավոր զոհերի խեղված ճակատագրերը քաղաքական խաղ չեն՝ քո իշխանությունը պահելու համար։
Ցեղասպանության ճանաչումից չես կարող հրաժարվել։
Եթե չես կարողանում օգուտ տալ, գոնե մի՛ վնասիր. կգա ուժեղ ղեկավար և կկարգավորի այն, ինչ դու փչացրել ես»։

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...