Երևանում թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով երիտասարդ է ձերբակալվել

10 Փետրվարի, 2026

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին Սիլիկյան թաղամասի 4-րդ և Սահակ Պարթևի փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր կողմից շահագործվող «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ, վարչություն են տարել 27-ամյա մի երիտասարդի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ մեքենայում խոշոր չափի թմրամիջոց կա:
Երևանի բնակիչ երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են 1218 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և հաշիշի յուղով 3 սրվակ։
Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր

Այսօր Հայաստանում թմրավաճառ լինելն ավելի անվտանգ է, քան ընդդիմադիր գործիչ լինելը․ Սամվել Հակոբյան 

«Ժողովրդավարության հետընթացի ձևակերպմանը կարող էինք նաև շատ գիտական տեսանկյունից անդրադառնալ։ Ի՞նչ է ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանի սիրած՝ ժողովրդավարության ամենակարևոր հանգամանքներից մեկը արդար ընտրություններն են։ Եթե համեմատություն...

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–Ադրբեջան ձևաչափով հանդիպումը...

Թող իրենք մտածեն իրենց կատարած թալանի մասին․ Լիդյա Մանթաշյանը՝ իշխանությանը

«Աշխարհի ցանկացած երկրում լինում են քաղաքական գործեր, բայց այս մասշտաբի հետապնդումներ, բացի ավտորիտար երկրներից, ոչ մի տեղ չենք տեսել։ Հիմա, օրինակ, եթե վերցնենք «Ուժեղ Հայաստանը», այնքան շատ են քաղբանտարկյալները, որ միայն առաջնորդներին...

Մարդը արյունահոսում է, նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում․ փաստաբանը՝ ՔԿՀ պայմանների մասին 

  «Ունեմ մի պաշտպանյալ՝ Արթուր Վարդանյանը, որի առողջական խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել և անդրադարձել եմ։ Նա չափազանց լուրջ առողջական խնդիրներ ունի, սակայն համապատասխան մարմինների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում։ Երբ իմ...

Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր»

Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր»

Ընտրական հանձնաժողովը պահանջում է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Քաջայր Նիկողոսյանին դուրս թողնել համայնքապետի ընտրություններից: ArmLur.am-ը գրել էր, որ նոյեմբերի 29-ին Սպիտակի ավագանու ընտրություններ են և Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ «Բարոյական...