Գյուղատնտեսության համար նախատեսվող բյուջեն այս տարի ևս կրճատվել է․ ի՞նչ է, մեզ գյուղ պետք չէ՞․ Կարապետյան

6 Փետրվարի, 2026

Գյուղատնտեսության նախարարության և գյուղատնտեսության զարգացման հետ կապված հարցին  «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատասխանեց՝  պահանջ է, որ գյուղատնտեսության նախարարությունը վերականգնվի։

«Ես չգիտեմ՝ ո՞վ է մտածել Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Էկոնոմիկայի նախարարության հետ։ Ես չգիտեմ՝ դա ո՞ւմ «հրաշալի» միտքն է, որ 400 000 գյուղացի չունենա նախարար։ Տարվա ընթացքում ընդամենը  100 միլիոն դոլար ենք հատկացնում՝  գյուղատնտեսական ծախսերին մեր երկրում՝ 400 000 մարդու համար։ Ու գիտե՞ք ինչն է ամենացավալին, որ  գյուղատնտեսության համար նախատեսվող բյուջեն այս տարի  ևս կրճատվել է։ Հաջորդ տարի ևս ծրագրով կրճատվում է Հայաստանում։ Այսինքն՝ ի՞նչ է, մեզ գյուղ պետք չէ՞։  Ամբողջությամբ մենք ներկրում ենք, մեր ամբողջ սնունդը  կախված է դրսից ներկրումներով։ Մենք  վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը, բայց չենք վերականգնելու Հանրապետության հրապարակում։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի Արարատյան դաշտի կենտրոնում, Արմավիր, Էջմիածին, որտեղ մեր գյուղատնտեսության սիրտն է»,- ասաց Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»

Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը ի սկզբանե որոշել էր Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը չզիջել ընդդիմությանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցում...

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...