Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել. Հայր Ասողիկ

6 Փետրվարի, 2026

«Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել՝ նկրտելով մոլորեցնել հավատավոր ժողովրդին եւ խժդժություններ հրահրել»,-գրում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Եվ այս անգամ թեման՝ Հայոց Եկեղեցու անվանումն է:

Թող ամենքին, եւս առավել Հայոց Եկեղեցու պատմությանն ու վարդապետությանն անգետներին եւ միտումնավոր տգիտացյալներին, հայտնի ու լսելի լինեն մեր Սուրբ Եկեղեցու անզուգական աստվածաբան եւ պատմաբան երանաշնորհ Տ. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի կոթողային աշխատության տիտղոսաթերթի խորագիրը եւ այդ գիտական գործի «Նախագիտելիք»-ի հետեւյալ տողերը:

Տակավին շա՜տ այլ վկայություններ կան, որոնք կարող են խորտակել այս հերթական եղկելի սուտն ու զրպարտությունը, սակայն Օրմանյանական այս, հիրավի, հուժկու «ապտակը» լիովին բավարար է ընդդեմ Հայոց Եկեղեցու ասպատակածներին:

Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը՝ ընդմիշտ զարնվելով Հայաստանյայց Ընդհանրական Առաքելական Ուղղափառ եւ Սուրբ Եկեղեցու աստվածային ճշմարտության ու արդարության վեմին»։

Նմանատիպ նյութեր

Մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար․ Ագնեսա Խամոյան

  «Հայաստանում ամեն 43-րդ մարդն ունի քաղցկեղ․ Երևանում՝ ամեն հինգերորդ քաղաքացին։ Անկախացումից ի վեր 3,3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնալ Յոլյանի անվան Արյունաբանական ինստիտուտ, և այնտեղ...

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար...

ԱԺ նախագահի տեղակալն իր հայտարարությամբ խախտեց անմեղության կանխավարկածը․ Վարդևանյան

  «Օրենքները կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ընդունվել, բայց այդ պարագայում էլ մեկ արժեք պետք է գերակայող լինի․ դա իրավունքն է։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կա իրավունքի գերակայություն՝ ոչ։ Հիմա այս պնդումը...

Դուք տարածում եք վախի մթնոլորտ, և դա չի կարող չազդել սովորական քաղաքացիների վրա․ Աննա Գրիգորյան 

«Կարծում եմ՝ բավականին կարևոր հանձնաժողովի նախագահի ընտրության հարց ենք քննարկում, և պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ երբ քննարկում ենք ընդհանրապես հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցը կամ որևէ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում մեր...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին երեկոյան, 19-20-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է...