Կառավարությունն այլևս ՀԱ Եկեղեցուն սեփականության իրավունքով հող չի տրամադրի

5 Փետրվարի, 2026

Այսուհետ համայնքային և պետական հողերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցիների կառուցման և սպասարկման համար կտրամադրվեն ոչ թե սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով: Այս մասին փետրվարի 5-ին Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը վերաբերում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց տրամադրմանը: Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետն արդեն իսկ նախատեսում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի տրամադրումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ անհատույց օգտագործման իրավունքով, առանց որևէ մրցույթի անցկացման: Այսպիսով, օրինագիծը նախատեսում է ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի մայիսի 2-ի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը», — նշված է փաստաթղթի հիմնավորման մեջ:

Ներկայումս, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն տրամադրվում են անհատույց՝ սեփականության իրավունքով՝ եկեղեցիների և եկեղեցական շինությունների կառուցման համար: Եվ քանի որ օգտագործման մասին դրույթն արդեն իսկ նախատեսված է Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով, օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի մայիսի 2-ի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը:

Այնուամենայնիվ, օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված չէ, թե ինչ պատճառով է որոշվել կատարել այդ փոփոխությունները: Սակայն Կառավարության կողմից սահմանված կանոնները չեն տարածվի այն հողերի վրա, որոնք մինչ այժմ փոխանցվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ըստ էության, Կառավարությունն այլևս Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն սեփականության իրավունքով և անհատույց հիմունքներով հող չի տրամադրի:

Նմանատիպ նյութեր

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...