Փաշինյանը մրցանակ է ստանում՝ քաղաքական պատասխանատվության ենթարկված լինելու փոխարեն․ քաղաքագետ

5 Փետրվարի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի»,- Աբու Դաբիում Զայեդ մրցանակաբաշխությանը ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Անհավատալին իհարկե այն չէ, ինչ նա նկարագրում է: Անհավատալի չէ այն պարզ պատճառով, որ խոշոր հաշվով բազմաթիվ են պատմական նախադեպերը, երբ միմյանց հետ արյունալի բախման մեջ գտնված երկրներ ու ժողովուրդներ ի վերջո եկել են խաղաղության՝ կարճ, կամ երկար ճանապարհով, քաղաքական և աշխարհաքաղաքական տարբեր գործոնների և «հովանավորների» բերումով, բայց եկել են խաղաղության: Հետևաբար անհավատալի չէ, որ կարող են դրան մոտ լինել նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Ընդ որում՝ լինել մոտ, որովհետև խաղաղության մասին խոսելն այսօր միամտություն է մի շարք պատճառներով, ու Փաշինյանը դա գիտե ամենից լավ:

Եվ թերևս հենց դրանից ելնելով նաև, անհավատալին այն է, որ ներկայիս հանգրվանում Նիկոլ Փաշինյանը մրցանակ է ստանում՝ սրան հասցրած ճանապարհի համար առնվազն քաղաքական պատասխանատվության ենթարկված լինելու փոխարեն: Նիկոլ Փաշինյանի արձանագրած «անհավատալիության» տողատակում հենց սա է՝ որ պատերազմի պարտությունից, Արցախի լիակատար հայաթափումից ու կորստից, Հայաստաննի պետական քաղաքականությունն ադրբեջանական նարատիվներին ենթարկեցնելուց հետո նա շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական թիվ մեկ պաշտոնյա: Ու հավակնում է առաջիկա ընտրական պրոցեսում պահպանել այդ կարգավիճակը:

Իսկ դա իսկապես անհավատալի է: Ու կարծես թե դրա նախադեպերն են, որ բացակայում են միջազգային պատմության մեջ»:

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...