Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան

3 Փետրվարի, 2026

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը շարունակում է նախապատրաստվել Իրանի դեմ նոր հարձակմանը, որն, ըստ նրա, լինելու է շատ ավելի ընդգրկուն, քան 2025 թվականի հունիսյան 12-օրյա պատերազմը։ ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր է տեղափոխում Իսրայելի պաշտպանության համար՝ Իրանի հնարավոր պատասխան հարվածից պաշտպանվելու նպատակով։ Ամերիկյան նավատորմն ու ավիացիան կուտակվել են Իրանի սահմանների մոտ։ Տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները նախազգուշացվել են սպասվող հարձակման մասին։

Իրանում նոր հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի։ ԱՄՆ-ի օդային հարվածները կարող են ուղղված լինել Իրանի ղեկավարության ոչնչացմանը, ներքին ընդդիմության աջակցությանն ու վարչակարգի փոփոխությանը, ինչպես նաև կարևոր ռազմական ու տնտեսական օբյեկտների կործանմանը՝ Հարավսլավիայի, Լիբիայի կամ Սիրիայի օրինակով։ Դրանք կարող են ավելի երկար տևել, քան 2025 թվականի հունիսյան 12-օրյա պատերազմը։ Ցամաքային զորքերի տեղակայում, ամենայն հավանականությամբ, չի լինի։ Հիմնական շեշտը դրվելու է ներքին անկարգությունների հրահրման, Իրանի ապակայունացման և մասնատման վրա։​

Իրանցի քաղաքական մեկնաբանները կրկին նախազգուշացրել են Պարսից ծոցի երկրներին և Ադրբեջանին, որ նրանք կիսում են անցյալ տարվա ամերիկյան հարձակման պատասխանատվությունը՝ իրենց տարածքում ռազմաբազաներ տեղակայելու և Իսրայելին օգնելու պատճառով։ Մասնավորապես, Ալիևի վարչակարգն անվանվել է Իսրայելի դաշնակից, և Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տրվել. Իրանի վրա հարձակման դեպքում պատասխան հարված կհասցվի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին։

Իրանի կառավարությունը նախազգուշացրել է, որ այս անգամ իր պատասխանը լինելու է ավելի վճռական, և բոլոր այն երկրները, որոնք կաջակցեն ԱՄՆ-ին ու Իսրայելին այս հարձակման հարցում, կթիրախավորվեն պատասխան հարվածներով։ Իրանի հարվածներն Իսրայելին, տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու ԱՄՆ դաշնակիցներին, ինչպես նաև նավթային օբյեկտներին, կարող են հանգեցնել լայնածավալ էսկալացիայի։ Իրանը հայտարարել է, որ փակելու է Հորմուզի նեղուցը։​

Սա կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ բարձրացման և, ամենայն հավանականությամբ, տնտեսական ճգնաժամի»։

Նմանատիպ նյութեր

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության...

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։ Նախագիծը...

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին...

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի...

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...