Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»

3 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուրեմն, Փաշինյանի իշխանությունը որոշել է խլված ՀԷՑ-ի հաշվին 50 տոկոսով զեղչել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու էլեկտրաէներգիայի ձմեռային ծախսերը: Արտաքուստ, կարծես ոչ մի վատ բան չեն արել: Բայց այնքան «ինչո՞ւ»-ների ու «բայց»-երի տեղիք են տվել, որ ավելի լավ է՝ չանեին:

Երբ ժամանակին շատերը (այդ թվում՝ մենք) նշում էին, որ ՀԷՑ-ը կամ այլ բան փաշինյանենց չի հետաքրքրում, այլ զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում, քպական կարկառուններն ուղիղ ստեղնաշարամարտի էին ելնում, կուրծք էին ծեծում, թե՝ «վա՜յ, էս ինչ եք ասում…»:

Լավ, եթե սա քաղաքական զեղչում չէ (այս դեպքում՝ հոսանքի ծախսերի), հապա ինչո՞ւ է միայն Գրիգոր Լուսավորիչ տաճարի հոսանքի ծախսերը զեղչվում: Ինչո՞ւ, օրինակ՝ նման մոտեցում չի ցուցաբերվում Մայր Տաճարին, այլ եկեղեցիներին: Հավատացյալ ժողովուրդն, ի՞նչ է, միայն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցո՞ւմ է մրսում: Այսինքն, պարզ ասած՝ ո՞րն է այս տարբերության գաղտնիքը: Մեծ գաղտնիք չկա. սա կողմնորոշումակաշառք է: Այն իմաստով, որ քպական դարձած ինչ-որ քահանայի ասում են՝ շատ ապրես: Հնարավոր է՝ մի երկու եկեղեցի էլ նման «մեծահոգության» արժանանա, կարևորը՝ հատուկենտ տիրադավներից լինի քահանան կամ թեմի առաջնորդը:

Մյուս կողմից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ֆեյսբուքյան էջում մի շնորհակալությո՜ւն են հայտնում փաշինյանական ՀԷՑին, որ էլ չասած: Հա, ու եկեղեցու էջում, ենթադրվում է՝ հոգևորական աստիճան ունեցող մեկը գրում է. «Խնդրում ենք որևէ մեկը չքաղաքականացնի հայտարարությունները։ Ով կփորձի պղտորել Մայր եկեղեցու էջը‚ կհայտնվի աղբարկղում։ Անկախ ձեր պահվածքից‚ մենք կաղոթենք ձեր համար»։

Աղբարկղի մոտ եք աղոթելո՞ւ: Քանի՞ գրոշ արժե ձեր աղոթելը, եթե մարդկանց աղբարկղով եք սպառնում: Տիպիկ քպական հոգևորականի տեքստ: Ինչ վերաբերում է չքաղաքականացնելուն, ապա… Հազիվ թե հնարավոր է էլ ավելի քաղաքականացնել մի բան, որը ոչ թե պարզապես քաղաքական է ինքնին, այլ ներծծված է քաղաքականացվածությամբ: Իսկ թե առաջիկայում՝ ընտրությունների շեմին, ՀԷՑ-ով ինչեր են պատրաստվում անել քվե շահելու համար, պատկերացնելու համար մեծ երևակայություն պետք չէ:

Նմանատիպ նյութեր

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ համագործակցելով...

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և...

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «apa.az»-ը։ Նշվում է, որ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ «Ադրբեջանական կողմը ներկա փուլում...

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Մի խումբ հասարակական և մշակութային կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է. Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...