Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ. «Ժողովուրդ»

3 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարեվերջին հայտարարվեց ռուսաստանաբնակ գործարար և բարերարներ Արթուր Ջանիբեկյանի ու Արթուր Սողոմոնյանի օժանդակությամբ լեգենդար «Արարատ 73»-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանման մասին, որն արդեն մեծ հաջողությամբ ցուցադրվում է հետխորհրդային տարածքում։ Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, իսկ սցենարի համահեղինակն ու գլխավոր պրոդյուսերը՝ Վալերի Սահարյանը։ Առաջին հայացքից միայն գովեստի ու խրախուսանքի արժանի այս քայլը, չգիտես ինչու, հայաստանյան որոշ շրջանակների մոտ քննադատության հանդիպեց՝ իբրև թե ռուսական փափուկ ուժ է, քանզի ֆիլմում կա հայ-ուկրաինական ֆուտբոլային հակադրության մաս։

Ինչպես մեզ հետ զրույցներում փաստեցին ավագ սերնդի ֆուտբոլասերներ, իրականում «Արարատի» ոսկե շրջանում Հայաստանում մարդիկ խոսել են ուկրաինական թիմերի՝ Կիևի «Դինամոյի» օգտին աշխատելու (օրինակ՝ պետք եկած ժամանակ պարտվել ու միավոր տալ «Դինամոյին») մասին, ու այն ժամանակ դա ընկալվել է որպես ցավալի եղելություն, ու ֆիլմում կարող է արտացոլված լինել, քանզի այն ժամանակ կար նման տեսակետ, համոզմունք, և ոչ միայն ուկրաինական թիմերի մասին։

Ռուսալեզու տարբերակում ֆիլմը կոչվում է «Ոսկե դուբլ», իսկ Հայաստանում պրեմիերան տեղի կունենա փետրվարի 5-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։

Հ.Գ. Աշխարհի շատ պետություններ իրենք են պատվիրում պատմական հաջողությունների մասին ֆիլմեր, ինչը թե քարոզչական հզոր գործիք է, թե սեփական հասարակությանը ոգևորելու միջոց։ Ցավալի է, որ նման նախաձեռնություններով մեր պետությունը հանդես չի գալիս, դեռ սա քիչ է՝ հանդիպում ենք նաև մերձիշխանական շրջանակների կողմից քննադատության։ Տարիներ առաջ հայտարարվեց, օրինակ, որ նկարահանվում է «Բյուզանդիային արևելք» ֆիլմը, որը պետք է ներկայացներ Վարդանանց պատերազմները, սակայն այդպես էլ ֆիլմն էկրան չբարձրացավ։ Այնպես որ, պետք է գոնե չխանգարել, այլ օգնել հայազգի գործարարներին ու խրախուսել մեր փառահեղ անցյալը հիշեցնող ֆիլմերի նկարահանումներն ու տարածումը»։

Նմանատիպ նյութեր

Կինը կանգառում պայուսակ է մոռացել, որտեղ եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրել

Կինը կանգառում պայուսակ է մոռացել, որտեղ եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրել

Սեպտեմբերի 15-ին, Երևանում, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Լորետա Բ.-ն և հայտնել, որ ժամը 11:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա 20...

Ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը. քաղաքագետը՝ Հ1-ին

Ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը. քաղաքագետը՝ Հ1-ին

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ալիք, ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը։ Հանրայինը նոր հիմնադրված հեռուստաընկերություն չի, որպեսզի չունենա առանձին ընթացակարգեր, եթերային պատասխանատուներ, համապատասխան օրերի ու ամսաթվերի...

«Ի դեպ»․ Ղազախստանում պատժում են, Հայաստանում՝ պարգևատրում

«Ի դեպ»․ Ղազախստանում պատժում են, Հայաստանում՝ պարգևատրում

Ի դեպ, Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարին՝ Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողների զոհվելուց հետո։ Աշխարհում ձևավորված պրակտիկա է որևէ երկրում ողբերգությունից հետո քաղաքական պատասխանատվության ստանձնումը։ Սակայն ի՞նչ ենք...

ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ չի աճել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ չի աճել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված Համաշխարհային գենդերային անհավասարության 2026թ.-ի զեկույցը։ Այսպես. Հայաստանի գենդերային անհավասարության (ՀԳԱ) ինդեքսը 73.1% է և նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Ինդեքսի համաշխարհային...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԵԽԽՎ զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ․ հրատապ ասուլիս

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԵԽԽՎ զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ․ հրատապ ասուլիս

  Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Հարություն Հարությունյանը և կուսակցության Խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։ Թեման Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ...