Հայաստանում մեկ շաբաթում հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ

2 Փետրվարի, 2026

Հունվարի 26-ից փետրվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5823 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 155 ավտոմեքենա։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, չամրակապված վարելու՝ 667, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 24, վարելու ընթացքում ծխելու՝ 573, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 313, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 271 և 2265 այլ իրավախախտում։ 193 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 285-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 84-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 189-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 147-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 54 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13290 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 241 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 233 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 370, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 11 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 82, չամրակապված վարելու՝ 3079, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 183, վարելու ընթացքում ծխելու՝ 419, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 569, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 28, արագության գերազանցման՝ 1912 և 4045 այլ իրավախախտում։ 386 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 916-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 724-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 29 բեռնատար, 161-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 509-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 13 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 60 անձ։

Նմանատիպ նյութեր

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է

Վրաստանում ժամանակավորապես փակվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Դարիալի» սահմանային անցակետով երթևեկությունը: Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Պատճառը Դևդորակի կիրճում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգի ազդանշանն է։ Սարքը հետևում է գետի...

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին պատկերված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Մի նկարի պատմություն» Հերոսների...

Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին

Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին

Հինգշաբթի առավոտյան Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ժամանել է Սպիտակ տուն, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդես է եկել լրագրողների առջև։ Բանակցությունների մեկնելուց առաջ երկու առաջնորդներն էլ հայտարարություններ են արել։ Գրում է BBC.news-ը: Թրամփը Սի Ցզինպինի հետ...

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։ Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել...