Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հնարավոր է միայն Մոսկվայում. Պեսկով

2 Փետրվարի, 2026

Կրեմլը պնդում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև շփումները հնարավոր են միայն Մոսկվայում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Զելենսկին առաջարկում է շփումներ, Պուտինն ասել է, որ դրանք հնարավոր են Մոսկվայում։ Այս դիրքորոշումը մնում է մեր դիրքորոշումը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում դիտարկում են երկու նախագահների հանդիպումը չեզոք տարածքում կազմակերպելու հնարավորությունը։

Պեսկովը Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում անվանել է «բավականին հետևողական»։

«Մենք պահպանում ենք բանակցությունների համար մեր բացությունը։ Աշխատանքներ են տարվում աշխատանքային խմբերի գծով։ Մենք դա ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում ևս շարունակել այդ աշխատանքը՝ ի շահ Ուկրաինայում կարգավորման», — հավելել է նա։

Նմանատիպ նյութեր

Ժողովուրդը ձեզ ձայն չի տվել, չի լիազորել փոխելու Սահմանադրությունը․ Աննա Գրիգորյան

«Երեկվանից քննարկման առանցքում Սահմանադրության հարցն է. նոր Սահմանադրություն, որը ես արդարացիորեն կոչել եմ «ալիևյան Սահմանադրություն», բայց որը հակազդեցություն է առաջացնում իշխող քաղաքական մեծամասնության կողմից։ Չնայած ես գոհունակությամբ...

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի համար նոր սպառնալիքների մասին և խոստացել պատասխանել Արևմուտքին

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի համար նոր սպառնալիքների մասին և խոստացել պատասխանել Արևմուտքին

ՆԱՏՕ-ն ներթափանցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և այդ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման ծրագրերը սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նրա խոսքով՝...

Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին․ ՌԴ նախագահ

Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին․ ՌԴ նախագահ

Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին, եթե վերջինս սկսի առգրավել ՌԴ առևտրային նավերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ներթափանցում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և այստեղ հակամարտության ներուժն աճում է։ Պուտինի խոսքով՝...

ԵՄ որոշ երկրներ դեմ են միության ընդլայնման գործընթացի արագացմանը․ պարբերական

ԵՄ որոշ երկրներ դեմ են միության ընդլայնման գործընթացի արագացմանը․ պարբերական

Եվրամիության որոշ երկրներ մտավախություն ունեն, որ նոր անդամների շտապողական ընդունումը կարող է տրոյական ձի դառնալ։ Այս մասին գրում է «Politico» պարբերականը՝ վկայակոչելով անանուն դիվանագետին։ Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները դեմ են...

500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին․ «Հրապարակ»

500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին․ «Հրապարակ»

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, թիմից չի կարողացել թաքցնել պաշտոնական Մոսկվայի՝ իրենց իշխանության նկատմամբ այլեւս խիստ անհանդուրժողական վերաբերմունքը եւ այն վտանգավոր զարգացումները, որ առաջիկա ամիսներին...